Հավաքական անվտանգության խորհրդի նիստը կկայանա առաջիկա օրերին. Լավրով

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա առաջիկա օրերին, որին կհաջորդի Հավաքական անվտանգության խորհրդի հանդիպումը՝ երկրների ղեկավարների մակարդակով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Sputnik-ը։

Լավրովը պաշտոնական այցով Բելառուսում է, որտեղ հանդիպել է իր պաշտոնակից Վլադիմիր Մակեյի, ինչպես նաև երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Լուկաշենկոյի հետ առանձնազրույցում քննարկվել է ՀԱՊԿ գործունեության հարցը։

«Բառացիորեն մի քանի օրից կկայանա ԱԳ նախարարների խորհրդի նիստը, այնուհետև երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումը»,- ասել է Սերգեյ Լավրովը՝ հիշեցնելով, որ ներկայում ՀԱՊԿ-ում նախագահում է Ռուսաստանը։

Տաթև Ֆռանգյան