Ինչու են լարվել գեներալ Մանվել Գրիգորյանի և Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ լարվել են ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի և ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները:
Ալեքսանյանը, ով մինչև վերջերս բավական լուրջ նյութական աջակցություն էր ցուցաբերում ԵԿՄ-ին, այժմ որոշել է շրջանցել Մանվել Գրիգորյանին, և այդ օգնությունը տրամադրում է ոչ թե ԵԿՄ ղեկավարությանը, այլ ուղարկում է ԵԿՄ տարածքային կառույցներին:
Ալեքսանյանը լուրջ կասկածներ է ունեցել, որ ԵԿՄ ղեկավարությունը տեղ չի հասցնում զոհված ազատամարտիկների ընտանիքներին և կարիքավոր ազատամարտիկներին տրամադրվող օգնությունը, և այն կարիքավորներին բաժանվելու փոխարեն ուղարկվում է վաճառքի կետեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: