ԱՄՆ «հրթիռային անակնկալը» Ռուսաստանին՝ Ղրիմում․ Forbes

Լուրեր

17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
Բոլորը

Անցյալ շաբաթ ԱՄՆ ցամաքային զորքերը Ռումինիա են տեղափոխել երկու հեռահար HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգեր։ Մի քանի հրթիռ արձակելուց հետո համակարգերը շտապ վերադարձվել են Գերմանիա՝ դրանց տեղակայման վայրեր: Ըստ Forbes-ի՝ այս ամենը «տեղի է ունեցել ընդամենը մի քանի ժամվա ընթացքում»:

«Նման մանևրները մեսիջ են Մոսկվային, որոնք ցույց են տալիս ամերիկյան բանակի կրակային ուժի վերականգնումը: Ռումինիայում HIMARS-ի արձակած կրակոցները Ղրիմում ռուսների համար «հրթիռային անակնկալ» էին»,- նշվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ այսպիսի վերախմբավորումների ահռելի արագությունը բարդացնում է դրանց դեմ պայքարը: Ըստ հոդվածի հեղինակի՝ այս զորավարժությունները կարևոր շրջադարձային պահ են Եվրոպայում ամերիկյան բանակի համար, քանի որ 2006 թվականից ի վեր Հին աշխարհում Պենտագոնը համազարկային կրակի նման զենիթահրթիռային համակարգեր չի ունեցել:

Հավելենք, որ HIMARS-ն անվային շասիով ամերիկյան համազարկային կրակի համակարգ է: Այն ստեղծվել է ԱՄՆ Զինված ուժերին պատկանող 5 տոննա կշռող FMTV անվային շասիի հիմքի վրա և կարող է կրել միանգամից 6 հրթիռ կամ մեկ ATACMS մարտավարական հրթիռ:

Տաթև Ֆռանգյան