ՏՄՊՊՀ պարզաբանումը բենզինի, դիզվառելիքի և սեղմված բնական գազի գնաճի առնչությամբ

Լուրեր

05.11.2024 | 23:14
Հրդեհ Քարաձոր գյուղում
05.11.2024 | 23:03
«Վրացական երազանքը» նախագահին իմփիչմենթի ենթարկելու մանդատներ չունի
05.11.2024 | 22:53
ԱՄՆ-ում նախագահ են ընտրում. ՈՒՂԻՂ
05.11.2024 | 22:43
Տիեզերք է արձակվել աշխարհի առաջին փայտե արբանյակը
05.11.2024 | 22:29
Թուրքիայի քաղաքներում ոստիկանությունը դաժանաբար ճնշել է քուրդ քաղաքապետերի հեռացման դեմ ակցիայի մասնակիցներին
05.11.2024 | 22:25
ՔՊ-ում որոշել են, թե ում թեկնածությունը կառաջադրեն ՀԾԿՀ նախագահի և ԲԴԽ անդամի պաշտոններում
05.11.2024 | 22:20
Իսրայելի վարչապետը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարար Յոավ Գալանտին
05.11.2024 | 21:59
Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան կտրուկ կրճատել են ռուսական ածխի գնման ծավալները
05.11.2024 | 21:44
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2024 | 21:30
ԲԱՆԱՎԵՃ. Ցեղասպանության ճանաչումը չպիտի՞ լինի ՀՀ թիվ 1 արտաքին օրակարգը. Թուրքիայի հետ շփման լեզուն
05.11.2024 | 21:16
ԱՄՆ-ը չի վարանի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ․ Միլլեր
05.11.2024 | 21:00
Հայաստանը շարունակում է ազատության կղզյակ մնալ ՌԴ-ից հեռացածների համար․ Սերգեյ Ցելիկով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2024 | 20:56
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
05.11.2024 | 20:40
Վալենսիան 31,4 միլիարդ եվրո է պահանջում կենտրոնական իշխանություններից ջրհեղեղից տուժածների համար
05.11.2024 | 20:29
Թուրքիայում նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
Բոլորը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2018 թվականի հունվարին բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված բնական գազի գնային բարձրացումները ամբողջությամբ պայմանավորված են 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով նախատեսված փոփոխություններով: Այս մասին տեղեկացրնում են պետական գերատեսչությունից:

ՏՄՊՊՀ մանիտորինգի համաձայն ընթացիկ տարվա հունվարի մեկից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով: Անդրադառնանք յուրաքանչյուր ապրանքատեսակի մասով իրականացված ուսումնասիրություններին՝ առանձին:

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հարկային նոր օրենսգիրքը, որով նախատեսված են մի շարք փոփոխություններ գործող հարկային կարգավորումների դաշտում: Կատարված փոփոխությունները վերաբերում են նաև որոշ ապրանքատեսակների գծով հարկային դրույքաչափերին: Այդ ապրանքների շարքում առավել կարևոր և սոցիալական նշանակություն ունեցող ապրանքներից են նաև բենզինը, դիզելային վառելիքը և բնական սեղմված գազը:

2018 թվականի հունվարից բենզինի ներմուծման համար ակցիզային հարկը ավելացել է 1 տոննայի հաշվով 15 հազար դրամով: Եթե նախկինում 1 տոննա բենզինի ներմուծման համար ակցիզային հարկի գումարը կազմում էր 25 հազար դրամ, ապա ներկայում այն կազմում է 40 հազար դրամ: Բացի այդ, մինչ 2018 թվականը մաքսային սահմանին վճարվող ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը կազմում էր 120 հազար դրամ, իսկ ներկայում այն կազմում է 135 հազար դրամ:

Ինչ վերաբերում է դիզելային վառելիքին, ապա նշենք, որ մինչ 2018 թվականը դիզելային վառելիքի ներմուծումը և օտարումը ազատված էր ԱԱՀ-ով հարկումից: Իսկ ակցիզային հարկի գումարը կազմում էր 1 տոննայի համար ոչ պակաս, քան 35 հազար դրամ: Արդեն ընթացիկ տարվա հունվարից, դիզելային վառելիքի համար ներմուծման ակցիզային հարկը 1 տոննայի հաշվարկով կազմելու է 13 հազար դրամ, այսինքն այս մասով տեղի է ունեցել նվազում, սակայն, միաժամանակ դրան զուգահեռ, դիզելային վառելիքի ներմուծումը և իրացումը այսուհետ ենթակա է ԱԱՀ-ով հարկման, ինչը նախկինում չի եղել: Հաշվի առնելով, որ ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հաշվարկը կախված է նաև դիզելային վառելիքի մաքսային արժեքից և իրացման գներից, ուստի հիմնվելով այս ցուցանիշների վրա, հաշվարկները ցույց են տալիս, որ չնայած մաքսային սահմանին ակցիզային հարկի նվազեցում է տեղի ունեցել, որը կազմել է 1 լիտրի հաշվով 14 դրամ, սակայն իրացման փուլում ԱԱՀ-ով հարկումը ավելացրել է հարկային բեռը: Ընդհանուր հաշվով դիզելային վառելիքի ներմուծման և իրացման համար գանձվող անուղղակի հարկերը ավելացել են շուրջ 60 դրամով:

Չնայած այն հանգամանքին, որ սեղմված բնական գազի շուկայում գերիշխող տնտեսվարողներ չկան, սակայն, նկատի ունենալով շուկայի կարևորությունը և սոցիալական նշանակությունը, ՀՀ Մրցակցային մարմինը համապատասխան վերլուծություններ է իրականացրել նաև այս շուկայում: Այսպես. 2018 թվականի հունվարից այս ապրանքատեսակի իրացման ժամանակ հաշվարկվող ակցիզային հարկի մեծությունը կազմում է 1000 խ.մ-ի համար 25 հազար դրամ: Նախկինում այն կազմում էր 8 հազար 330 դրամ: Այսինքն, 2018 թվականի հունվարից 1000 խ.մ սեղմված բնական գազի իրացման ժամանակ հաշվարկվող ակցիզային հարկի մեծությունը ավելացել է 16 հազար 670 դրամով: Հաշվի առնելով, որ նշված գումարին ավելանում է նաև ԱԱՀ-ն, որը կազմում է շուրջ 3 հազար 300 դրամ 1000 խ.մ գազի համար, ապա ընդհանուր առմամբ, այս վառելիքի գծով հարկերի ավելացումը կազմում է շուրջ 20 հազար դրամ 1000 խ.մ-ի համար: