Ռուս խաղաղապահներն ապահովում են Լաչինի միջանցքի անվտանգ երթևեկությունը
Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիական փոխադրամիջոցների անվտանգ երթևեկությունը Լաչինի միջանցքով:
Նրանք շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողությունը: Իրավիճակի շուրջօրյա դիտարկում ռուս խաղաղապահներն իրականացնում են 23 դիտորդական կետերում. 12-ը՝ «Հարավ», 11-ը՝ «Հյուսիս» պատասխանատվության գոտիներում: