Հայկական ուժերը ցավով են ընդունում պարտությունը ԼՂ-ում՝ կասկածելով, որ խաղաղությունը երկար կտևի․ The Washington Post-ի անդրադարձը

Լուրեր

04.11.2026 | 16:49
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. ՈւՂԻՂ
04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
Բոլորը

Հայ զինվորների համար Լեռնային Ղարաբաղի պատերազմում տարածքային կորուստներն այնքան դառն են, որ ոմանք ասում են՝ նախընտրում են շարունակել կռիվը։ Այս մասին գրում է ամերիկյան The Washington Post պարբերականը։

Հոդվածում նշվում է, որ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ  համաձայնության առնչությամբ Հայաստանում ու ԼՂ-ի էթնիկ հայերի շրջանում հարցեր են բարձրացնում՝ արդյո՞ք այն կարող է կայանալ։ Հոդվածագիրը շեշտում է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ «զգուշացրել է Հայաստանին, որ զինադադարի այլընտրանքը կլինի մեկ այլ ինքնասպանական պատերազմը»։

Պարբերականը գրում է, որ ԼՂ-ում զոհվածներից շատերը ժամկետային զինծառայողներ են՝ երեխաներից մի փոքր մեծ, մյուսներն էլ կամավորներ են՝ Հայաստանից և Սփյուռքից, որոնք թողել են իրենց կյանքն ու աշխատանքը՝ պատերազմին մասնակցելու համար։

«Այսօր փրկարարները մի ողջ մարդու են գտել»,- The Washington Post-ի հետ զրույցում ասել է Սանկտ Պետերբուրգից ժամանած 40-ամյա հայ զինծառայողը, որը 5 օր անցկացրել է Շուշիի մոտակա գյուղի մարտերում:

Նա պատմել է, որ հայ մարտիկները դիմացել են այնքան, ինչքան կարողացել են, սակայն Ադրբեջանը գերազանցել է սպառազինությամբ, որը մարտի դաշտում առավելություն է ունեցել հարվածային անօդաչուների տեսքով՝ ձեռք բերված  դաշնակից Թուրքիայից ու մյուսներից։

«Նրանք հարվածեցին մեր տրանսպորտին և շրջապատեցին երեք տարբեր հատվածներում։ Ահա ինչպես նրանք կարողացան գնալ ու վերցնել Շուշին։ Մենք իրար շատ մոտ էինք, ես սպանեցի մի ադրբեջանցի զինվորի 15 մետր հեռավորության վրա»,- պատմել է հայ զինվորը անանունության սկզբունքով։

48-ամյա Սեյրան Կարապետյանն էլ պարբերականին ասել է, որ եթե իր կամքով լիներ, հրադադար չէր լինի, կպայքարեին մինչև վերջ ու կհաղթեին։

«Բայց շատ վիրավորներ կային։ Մենք կիրճից շատ զոհերի ու վիրավորների դուրս բերեցինք։ Իհարկե, պատերազմ կլինի նորից, ավելի շուտ, քան կարծում եք, և ես կվերադառնամ։ Իմ մահը կլինի հայ ժողովրդի համար»,- ասել է նա։

WP-ն անդրադարձել է նաև Քարվաճառի շրջանին, որը Լեռնային Ղարաբաղի հարակից ազատագրված 7 շրջաններից մեկն է և հիմա անցնում է ադրբեջանցիների վերահսկողության տակ։

«Ես տանիք եմ դրել ու վերանորոգել տունս, որ ադրբեջանցիները վայելեն։ Ավելի լավ է ոչնչացնեմ, քան թողնեմ նրանց»,- ասել է 35-ամյա Հովսեփը։

47-ամյա Ալինա Օհանյանն էլ պատմել է, որ իր ամուսինը ռուս խաղաղապահներին առաջարկել է մնալ իրենց տանը, որը գտնվում է Դադիվանքի մոտակայքում։

«Ամուսինք նույնիսկ հարցրեց՝ կարո՞ղ է միանալ իրենց գնդին՝ այստեղ ապրելու համար։ Նա ասաց, որ նրանք կարող են պահել տունն ու ապրել, բայց եթե ադրբեջանցի է ապրելու, պիտի այրի»,- ասել է կինը։

Պավել Մանուկյանն էլ լրագրողին ասել է՝ շատերը հավատում են, որ մի օր կվերադառնան։ «Հրադադարի ռեժիմն այս ձևով չի պահպանվի, երկար չի տևի։ Մենք տասնամյակներով ենք կռվել ու կշարունակենք կռվել։ Հնարավոր է՝ ոչ այսօր, բայց վաղը»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան