Եթե Աննա Հակոբյանը հրամանատարական կետում եղած լիներ, սպաները խնդրեին դուրս գալ՝ չեմ կարծում՝ դիմադրեր. Հովիկ Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
Բոլորը

«Ոնց կարող է լուրջ զինվորականը մտածել, թե Շուշին պետք է պաշտպանել Շուշիի մատույցներում: Երբ որ Հադրութից անանցանելի ձորերով թշնամին օրերի ընթացքում տեղափոխել է զինտեխնիկա, կուտակել հնարավորություններ: Ցանկացած լուրջ գեներալ 500 հոգով այդ խնդիրը Հադրութի մոտ կարող էր լուծել, որ չգային: Մնում էր մեկ էլ Բերձորի մոտից մոտենային նմանատիպ կիրճով, որը շատ դժվար կլիներ: Այդ հարցը ռազմական իմաստով չի լուծվել, որ եթե նույնիսկ քաղաքական ղեկավարությունը ինչ-ինչ պատճառներով սխալներ թույլ տար, համենայնդեպս թշնամու զորքերը մոտեցած չլինեին Շուշիի մատույցներին»: Այս մասին Factor.am-ի հետ զրուցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ և նախկին գլխավոր ռազմական տեսուչ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ասուլիսում հնչած հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով ԶՈւ լրահամալրումը դադարեցվել է:

«Մեղավոր են մովսեսհակոբյանները, որովհետև իրենք տեսնելով, որ այդ փաստաթղթի ստորագրումից հետո այն ալիքը, որ պիտի իշխանափոխություն առաջացներ, կամաց-կամաց սառում է, իրենք են դիրքավորվում իրենց դղյակները և տարիների ընթացքում թալանածը պաշտպանելու համար: Սա է բացատրությունը:

Հարց է առաջանում, այդ ամբողջ ազատագրված տարածքներում, մանավանդ հարավային շրջանում, մոտ 2 հազար քառակուսի կմ-ի վրա կարելի էր ցորեն ցանել, և դա տարեկան կբերեր 100 մլն եկամուտ, ինչո՞ւ չի արվել: Կամ իրենց դղյակներն ինչո՞ւ չեն կառուցել Շուշիում, որ մյուս զինվորականներն էլ վստահ լինեն, որ տևական խաղաղություն է լինելու: Բա այդ ամեն ինչն ինչո՞ւ չի արվել մովսեսհակոբյանների ժամանակ: Հակառակ դեպքում, եթե նա պատերազմի ժամանակ գտնում էր, որ ինչ-որ բան այն չէր, թող բարձրաձայներ, ո՞վ էր իրեն խանագարում, առավել ևս, որ իր աշխատանքի շրջանակներում էր այդ ամեն ինչը»,- ասաց Աղազարյանը:

Անդրադառնալով Մովսես Հակոբյանի հայտարարությանն այն մասին, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եղել է հրամանատարական կետում, և երբ ինքը խնդրել է դուրս գալ, Փաշինյանն իրեն կանչել է Երևան և արգելել վերադառնալ Արցախ, Աղազարյանը նշեց, որ դա համարում է հերյուրանք. «Եթե Աննա Հակոբյանը հրամանատարական կետում եղած լիներ, բարձրաստիճան սպաները խնդրեին դուրս գալ՝ չեմ կարծում՝ դիմադրեր կամ վարչապետը դրա համար որևէ բան աներ: Մովսես Հակոբյանը փորձում է իր վրայից մեղքի բաժինը գցել, այն դեպքում, երբ որ վարչապետն ասել է, որ ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր և իր թիմի վրա»:

Մանրամասները՝ տեսանյութում: