ԱԳԼՃԿ-ների կողմից իրականացվող մեքենայությունների վերաբերյալ Էդմոն մարուքյանը գրություն է ուղարկել վարչապետին

Լուրեր

02.04.2026 | 10:38
Այց «Եռաբլուր»՝ քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 10:35
54 տարվա ընդմիջումից հետո տիեզերագնացներով առաքելություն է ուղարկվել դեպի Լուսին
02.04.2026 | 10:19
«Զայեդ» մրցանակի շրջանակներում Փաշինյանի ստացած 500 հազար դոլարը կփոխանցվի պետական գանձապետարանի ավանդային հաշվին
02.04.2026 | 10:14
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 2-ի դրությամբ
02.04.2026 | 10:02
Արենիում 2011-ի աճուրդը դատարանը ճանաչել է անվավեր․ հողամասը կվերադարձվի համայնքին
02.04.2026 | 09:46
Փլուզում Երևանի Չարենցի փողոցում. տուժածներ չկան
02.04.2026 | 09:30
ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը Կալիֆոռնիայում ներկայացրել է հայ–ամերիկյան օրակարգի առաջնահերթությունները
01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
Բոլորը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ իմ կողմից վարչապետ Կարեն Կարապետյանին գրություն է ուղարկվել՝ զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող՝ ԱԳԼՃԿ-ների կողմից իրականացվող մեքենայությունների վերաբերյալ, որոնց արդյունքում նրանք հավելյալ եկամուտներ են ստանում՝ քողարկվելով ակցիզային հարկի բարձրացման արդյունքում գազի գնի բարձրացումով (օրինակ՝ hetq.am-ի նյութը՝ «ԱԳԼՃԿ-ները դիմել են մեքենայությունների, թանկացումից հավելյալ եկամուտ են ստանում», որում մատնանշված փաստերը ներկայացրել եմ առանց փոփոխության):

Մասնավորապես, ակցիզային հարկի թանկացումը վառելիքի շուկայում քաոս է ստեղծել, իսկ բնական գազ վաճառող գործարարներին՝ հնարավորություն տվել դիմելու խարդախությունների։

Ակցիզային հարկի՝ նախկին և ներկա դրույքաչափերի տարբերությունն իրենց ուսերին կրում են ոչ թե տնտեսվարողները, այլ՝ սպառողները։ Տնտեսվարողները գազը թանկացրել են միջինը 20 դրամով, այդպիսով ոչ միայն վնաս չկրելով, այլև յուրաքանչյուր խմ-ի մեջ նվազագույնը 3,3 դրամի հավելյալ եկամուտ ունենալով։ Օրինակ, 4.000 դրամ միջին արժողությամբ լիցքավորումը ակցիզային հարկի թանկացումից հետո արժե մինչև 4.500-4.600 դրամ։

Վարորդների ներկայացրած տվյալների համաձայն, օրինակ, Նորագավիթի ճանապարհին, Աշտարակ քաղաքում գործող ԱԳԼՃԿ-ներում 1 խմ գազի գինը 190 դրամից դարձել է 210 դրամ, Վանաձորում՝ 180-ից 200 դրամ, Սևանի և Ծովագյուղի հարակից ԱԳԼՃԿ-ներում 170 դրամից հասել է 190-ի։

Վարորդները սոցիալական հարթակներում նաև քննարկում են դեպքեր, որոնք հուշում են տնտեսվարողների կողմից իրականացվող խարդախությունների մասին։ «Քիչ առաջ Էջմիածնում լիցքավորեցի 1,6 ծավալով բալոնը և վճարեցի 4.850 դրամ։

Բայց նախկինում 3.500 դրամից ավելի չեմ վճարել»,- վարորդների խմբում գրառել է մեկը։ Ընդ որում, վարորդը նշել է, որ 3.500 դրամ վճարում էր Երևանում, 210 դրամ/խմ գնի պարագայում, իսկ Էջմիածնի տվյալ ԱԳԼՃԿ-ն այսպես ասած նոր գներով գազը վաճառում է 190 դրամով։

Մեկ այլ անձ նշվել է. «(…) Ապարան չհասած՝ լիցքավորեցի, արժեքը կազմեց 4.600 դրամ, ընդ որում՝ 1 խմ-ի գինն այդտեղ 190 դրամ է, իսկ ես այսօր առավոտյան 210 դրամ/խմ սակագնով մեկ այլ ԱԳԼՃԿ-ում լիցքավորել էի, կազմել էր 3.700 դրամ։ (…)»։

Հայտնի փաստ է, որ ակցիզային հարկի ավելացումը Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության պտուղներից է։ Սակայն եթե մեր երկրի ներսում անբարեխիղճ տնտեսվարողները, օգտվելով առիթից, ոչ միայն հավելյալ եկամուտ են կորզում սպառողից, այլ նաև խաբում լիցքավորման ծավալների մեջ, ապա կառավարությունը պարտավոր է հնարավորինս արագ բացահայտել ու պատժել այդ անձանց՝ բացառելու նման մեքենայությունների ռեցիդիվն ու շուկայում տիրող քաոսին վերջ դնելու համար:

Իմ կողմից առաջարկվել է կարգավորել վառելիքի շուկայում տիրող ապօրինությունները և խստագույնս պատժել անբարեխիղճ տնտեսվարողներին: