Փաշինյանի հրաժարականի իրավական միջոց չկա․ շնորհակալություն Սերժ Սարգսյանի մշակած Սահմանադրությանը․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ

– Պարո՛ն Իսկանդարյան, պաշտոնից ազատվելուց հետո գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն է այսօր խոսել։ Նա մի շարք փակագծեր է բացել, լայն հասարակությանն անհայտ տեղեկություններ ասել։ Մասնավորապես՝ Հակոբյանը նշել է, որ պատերազմի երրորդ օրը վարչապետը հրաման է արձակել՝ դադարեցնել համալրումը և կամավորականներին առաջնագիծ ուղարկել, և դա հանցագործություն է որակել։ Նաև սպառազինության գնումների մասին է խոսել Մովսես Հակոբյանը, մասնավորապես, ՕՍԱ-ի գնումն է անիմաստ համարել, ՍՈՒ-30-ների գնումը, որոնք, նրա խոսքով, Հայաստան են հասել առանց զինամթերքի։ Ասել է, որ 2018-2020թթ պիտի ձեռք բերվեր 2 դիվիզիոն ՏՕՍ, գումարն էլ կար, 1 դիվիզիոն ՍՄԵՐՉ, Կորնետներ, բայց պլանը փոխել են և ձեռք են բերվել զենքեր, որոնցից ոչ մեկը չի կրակել։ Ինչպե՞ս եք գնահատում գեներալ-գնդապետի այս հայտարարությունները։ Եվ այս բացահայտումները ինչի՞ կարող են հանգեցնել։

– Ես չեմ կարող գնահատել տարբեր սպառազինության գնման իմաստը կամ անիմաստ լինելը։ Իսկ որպես քաղաքագետ՝ կարող եմ միայն ասել, որ պատերազմների ավարտից հետո, այն էլ՝ պարտության ելքով, գտնվում են մարդիկ, որոնք միմյանց մեղադրում են նրանում, ինչ տեղի է ունեցել։ Դա տեղի է ունենում միշտ, պարտության ելքով բոլոր պատերազմներից հետո։ Այս մեղադրանքներում ակնհայտորեն երկու բաղադրիչ կա։ Առաջինը՝ տարբեր ռազմական գործիչներ տարբեր կերպ են մոտենում ռազմական ոլորտի առանձին գործողությունների անհրաժեշտությանը։ Պե՞տք էր գնել այս կամ այն սպառազինությունը, պե՞տք էր պաշտպանությունն այս կամ այն կերպ կազմակերպել և այլն, դա մասնագիտական վեճ է, որին ես չեմ կարող մասնակցել, բավարար չափով գիտելիքներ չունեմ։ Երկրորդ պատճառը քաղաքական է։ Պաշտոնաթող անձինք խոսում են ոչ այնպես, ինչպես նրանք, ովքեր դեռևս իշխանության մեջ են։

– Եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, որով Լեռնային Ղարաբաղին հարակից շրջաններն ու հենց ԼՂԻՄ-ի մի մասը հանձնվեց Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ է բարձրացվել։ Նախագահն է նաև խոսել արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։ Ձեր կարծիքով՝ առաջիկայում ներքաղաքական զարգացումները նման ընթացք կունենա՞ն, եթե հաշվի առնենք, որ Փաշինյանը հրաժարական տալ չի պատրաստվում։

– Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ՝ դատելով նրա ելույթներից։ Հրաժարականի իրավական միջոց պրակտիկորեն չկա, շնորհակալություն Սերժ Սարգսյանի մշակած Սահմանադրությանը, որը հիմա էլ լավ աշխատում է։ Մեզ մոտ դեռ ռազմական դրություն է՝ պատերազմ չկա, բայց ռազմական դրությունը դեռևս գործում է, իսկ այն չեղարկելու համար հարկավոր է պատգամավորների 50%-ի ներկայությունը, ինչին հնարավոր չէ հասնել, եթե պահպանվում է «Իմ քայլը»։ Իմփիչմենթի հարց դնելու համար անհրաժեշտ է պատգամավորների մեկ երրորդի ներկայություն, իսկ մենք տեսանք՝ իշխող խմբակցությունն ԱԺ չգնաց և վերջ։ Այսինքն՝ իրավական ուղին, եթե փակ չէ, առնվազն շատ բարդ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան