Տոնական օրերի քանակից բողոքող վարչապետ Կարեն Կարապետյանը ևս 5 օր արձակուրդ է վերցրել
Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 8-12-ը գտնվելու է արձակուրդում: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը։ Խոսնակի փոխանցմամբ՝ Կարապետյանն արձակուրդը կանցկացնի արտերկրում։
Նշենք, որ տոնական օրերի քանակից բողոքող Կարեն Կարապետյանն այս տարի դրանք կրճատեց և հաջորդ տարվանից աշխտանքային օրերը կսկսվեն հունվարի 3-ից: