Առնվազն 5-6 հիմքով կարելի է ապացույցներ հավաքել․ փաստաբանը՝ պատերազմական հանցագործությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
17.11.2020 | 12:31Առնվազն 5-6 հիմքով կարելի է ապացույցներ հավաքել և ներկայացնել ՄԻԵԴ: Այս մասին Պատերազմական հանցագործությունների և Բաքվի ու Անկարայի պատասխանատվության թեմայով քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
«Մենք ամենատարբեր ատյաններում կարող ենք օգտագործել փաստարկներ մարդու իրավունքների փաթեթով: Շատ կարևոր է, որ անհատական գանգատներն անընդհատ ներկայացվեն: Ապացույցներ կարելի է հավաքել, բայց կարծես թե կառավարությունն ամեն ինչ վերցրել է իր ձեռքը և փորձում է միջպետական գանգատի շրջանակներում դա անել, գուցե դա ավելի լավ է: Ամեն դեպքում աշխատանքները չի կարելի դադարեցնել, պետք է հավաքել փաստերը և ներկայացնել բազմաթիվ մոնիթորինգային խմբերի և դա նույնպես հետագա դատավարություններին կօգնի»,- նշեց Ղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: