Պետք է խոստովանեք, որ Դուք և ձեր թիմը ձախողել եք․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Առանց չափազանցության պետք է արձանագրենք, որ մեր պետության նկատմամաբ տեղի է ունեցել դավաճանություն և ես ամենևին նկատի չունեմ այն հայտարարությունը, որը դուք եք ստորագրել, ես նկատի ունեմ այն իրողությունը, որ պատերազմի ընթացքում մենք միայն արձանագրեցինք, որ ունենք տոտալ անպատրաստ վիճակ, որը վերաբերում էր անվտանգության բոլոր մարմիններին, վերաբերում էր պաշտպանական գերատեսչությանը, դիվանագիտական ամբողջ համակարգին»,- այս մասին ԱԺ-ում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հորդորելով առաջիկայում արտահերթ ընտրություններ նախաձեռնել։

«Ըստ էության պետք է խոստովանեք, որ Դուք և Ձեր թիմը ձախողել եք այս բոլոր ուղղություններով և ավելի մեծ դավաճանություն է, որ ցայսօր ձեր պաշտպանական գերատեսչության ղեկավարը, արտաքին գործերի նախարարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը շարունակում են պաշտոնավարել։ Առնվազն դուք պետք է նրանց հորդորեիք ժամ առաջ հրաժարական տալ և դրանով ավելի հասկանալի և ընկալելի դառնալ հասարակությանն ու դժգոհ շրջանակներին»,-ասաց Արման Բաբաջանյանը։

Նա նշեց, որ վարչապետը պետք է լինի նախաձեռնողը՝ այս իրավիճակից դուրս գալու համար և վարչապետը պետք է առաջարկի ճանապարհային քարտեզը, որի վերջին հատվածն ու քայլը պետք է լինեն արտահերթ ընտրությունները։

«Դուք էլ պիտի մասնակցեք այդ արտահերթ գործընթացներին, վերստանձնեք, եթե մանդատը կստանաք ժողովրդից, ստանձնեք այդ մանդատը, վերցրեք և շարունակեք, բայց ասյ իրավիճակում, կարծում եմ, այլևս առանց այդ ճանապարհային քարտեզի հրապարակման, առանց ժամկետների սահմանման մենք չենք կարող առաջ գնալ»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում: