Մի քանի հարյուր անհետ կորածներ ունենք. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի ընթացքում անհետ կորած հայ զինծառայողների թիվը հայտնի է, սակայն կոնկրետ թիվ վարչապետը չի նշել: Վարչապետն այս մասին ասել է առցանց մամուլի ասուլիսի ընթացքում:

«Այո, թիվը հայտնի է, ես հիմա կոնկրետ թիվ չհրապարակեմ, բայց մենք ունենք թիվ: Ցավոք սրտի, անհետ կորած մի քանի հարյուր մեր զինվորների մասին է խոսքը: Եվ մենք հույս ունենք, որ բոլորի դեպքում չէ, որ մենք նույն եզրակացությանը կհանգենք: Մենք հույս ունենք, որ մի մասին կգտնենք ողջ: Օրինակ, երեկ ես իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, ով նախկինում համարվում էր անհետ կորած»,- մանրամասնեց վարչապետը:

Անդրադառնալով գերիների փոխանակման ժամկետների մասին հարցին՝ վարչապետն ասաց, որ գերիների փոխանակությունը տեղի կունենա զոհվածների մարմինների փոխանակումից հետո: «Շատ է քննարկվում և շատ կարևոր հարց է, նաև առաջարկներ կան, որ սգո օր հայտարարվի: Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այդ որոշումը կայացվի, երբ մենք մարմինների հայտնաբերման գործընթացը հասցնենք ավարտին և հնարավորություն ունենանք հարգանքի տուրք մատուցել նաև պետական մակարդակով կայացված որոշումների շրջանակում»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց նաև, որ կարևոր է համարում այս ընթացքում զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքների համար նախատեսված սոոցիալական երաշխիքների ապահովումը. «Կառավարությունը միջոցներ ձեռնարկում է և ունի վստահություն, որ այդ ամեն ինչը կարվի պատշաճ մակարդակով: Իհարկե, շատ կարևոր եմ համարում շփումը զոհվածների ընտանիքների անդամների հետ: Իհարկե, այդ շփումն անպայման պետք է կառավարության և զոհվածների ընտանիքների անդամների միջև լինի և լինի շարունակական: Շատ կարևոր եմ համարում հաշմանդամություն ստացած մեր զինվորների հետ շփումը»: