Նախարարը պարգևներ է հանձնել էներգետիկ բնագավառում մեծ վաստակ ունեցող մասնագետներին

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ու Էներգետիկի մասնագիտական օրվա  կապակցությամբ շնորհավորել է ոլորտի մասնագետներին, մաղթել ընտանեկան անդորր, անամպ երկինք և անխափան աշխատանք:

-Մեր մասնագիտական տոնը ոչ միայն առիթ է միմյանց շնորհավորելու, այլ նաև հետադարձ հայացք ձգելու անցած մեկ տարվա ընթացքին, գնահատելու արվածը և խոսելու անելիքների մասին: Այս առումով այսօր մենք արձանագրելու բան իսկապես ունենք, քանի որ անցած մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվեց կյանքի կոչել ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր։ Թող գալիք տարին դառնա նորանոր նվաճումների, նոր ձեռքբերումների ու հաջողությունների տարի,- ասել է նախարարը:

Աշոտ Մանուկյանը ՀՀ վարչապետի և իր անունից պարգևներ է հանձնել ոլորտի վաստակաշատ մասնագետներին։

Էներգետիկայի բնագավառում նշանակալի ավանդի, բեղմնավոր աշխատանքային գործունեության համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի «Էներգակապ» մասնաճյուղի տնօրենի խորհրդական Ֆելիքս Հակոբջանյանը, «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն  Վասիլ Խաչատրյանը, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ կաթսատուրբինային արտադրամասի 6-րդ կարգի էլեկտրաեռակցող Հովհաննես Կարապետյանը, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի  ռեակտորային արտադրամասի պետ Ավետիք Արսենյանը, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանը։

Էներգետիկայի բնագավառում երկարամյա օրինակելի ու անբասիր աշխատանքի  համար Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար» հուշամեդալով խրախուսվել են «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ի դուստր «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի անվտանգության ճարտարագետ- տեսուչ  Վիկտոր Ավագյանը, «Էրիկ ՓՀԷԿ» ՍՊԸ-ի ՀԷԿ-ի պետ Յուրի Հովհաննիսյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն  Հրանտ Թադևոսյանը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռազմիկ Խաչատրյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի խոշոր սպառողների սպասարկման տնօրինության տնօրենի տեղակալ  Արամ Ալեքսանյանը։

Հայաստանի Հանրապետության ընդերքի բնագավառում երկարամյա օրինակելի ու անբասիր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի «Հայաստանի Հանրապետության ընդերքի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար» հուշամեդալով խրախուսվել են նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ  Շուշանիկ Քերոբյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Էքսկավատորի օպերատոր Վարուժան Օհանջանյանը,  «Պոլի Արմ» ՍՊԸ-ի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի հանքապոչային տնտեսության կարգավորող Վիգեն Մարտիրոսյանը, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ավտոինքնաթափի վարորդ Նարեկ Արշակյանը, «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Գևորգ Հովսեփյանը։