Մենք էլ էինք մնալու թուրքերի ձեռքը, եթե մի օր ուշ դուրս գայինք․ զավթված Ավետարանոցի բնակիչներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Բոլորը

Հայաստանի սահմանագլխին գտնվող Վարդենիս քաղաքից Քարվաճառ հասնող ճանապարհը լի է ծանր տպավորություններով։ Շահումյանի շրջանի Խոնթական (Յանշախ) գյուղի մատույցներում Հայկական բանակի ստորաբաժանումներ են՝ զրահատանկային, որոնք օրեր առաջ ծանր մարտերի մեջ էին թշնամու դեմ։

Հայ զինծառայողները դեռ չեն լքել Արցախի այդ տարածքը, ուր այս օրերին մուտք են գործում ռուս խաղաղապահների շարասյուներ։ Ողջ ճանապարհին գաղթի քարավաններ են։ Շահումյանի շրջանի Ականաբերդ գյուղից հեռացող տղամարդկանց աչքերը լցված են արցունքով՝ մանր և խոշոր եղջերավոր անասուններն են տեղափոխում Վարդենիս քաղաքի ուղղությամբ։ Ի՞նչ են անելու հետո՝ պատասխան չունեն, անորոշություն է։ Ամբողջ Ականաբերդի բնակչությունն է հեռանում։ Ենթադրաբար Ադրբեջանին հանձնվելիք տարածքներում դեռ գործող գազալցակայան կա։ Գաղթի քարավաններն այստեղ կանգ են առնում՝ մեքենաները լիցքավորելու և առաջ շարժվելու։

Ասկերանի Ավետարանոց գյուղի բնակիչներ Սուրիկ և Արմենուհի Հայրապետյանները համագյուղացիների հետ հեռացել են հոկտեմբերի 24-ին: «Մի օր առաջ դուրս ենք եկել գյուղից, թուրքերը սարերի կողմից մտել են։ Գյուղն ամբողջովին իրենց ձեռքին ա։ Մենք էլ անտուն, անտեղ։ Ինչ-որ մեր հագին ա, էն ա մերը»,- Factor TV-ին պատմում է Արմենուհի Հայրապետյանը։ Կա՞ն մարդիկ, որ չհասցրին հեռանալ Ավետարանոցից։ Տիկին Արմենուհին կարծում է՝ կլինեին մարդիկ, որոնք չէին կարողանա հեռանալ։ Ավետարանոցն արդեն ադրբեջանական զավթման տակ տեսել են համացանցում՝ գյուղապետարանի գլխին հայկական դրոշին փոխարինել է ադրբեջանականը։ Ամուսինները տունը փակել են ու դուրս եկել՝ չհասցնելով ապրուստը հանել, իրեր վերցնել։ Ստեփանակերտի բարեկամներից են վերցրել սպիտակեղեն․ «Մեր երեխեքը Հայաստան են, վարձով մնում են, չգիտենք ոնց ենք տալու, աշխատանք չունենք։ Իմ տղեն էլ կապիտան ա, ծառայում ա Աղդամում։ Էսա 50 օր ա, ես չեմ տեսնում իմ տղային։ Չգիտեմ էլ որտեղ ա»։

Դիմադրության հնարավորություն կա՞ր, թե՝ ոչ, ի՞նչ ուժերով է հարձակում եղել Ավետարանոցի վրա։ Տիկին Արմենուհու ամուսինը՝ Սուրիկ Հայրապետյանը բացասական պատասխան է տալիս․ «Չէ։ Գյուղի վրա․․․ օդային ա եղել իրանց կողմից, Սմերչ ա եղել, ավտոմատի կռիվ չի եղել»։ Արմենուհի Հայրապետյանը նկատում է․ «Մի օր եթե ուշ լինեինք դուրս եկած, մենք էլ էինք մնալու թուրքերի ձեռքին»։

Ռոբերտ Անանյան