ՌԴ-ն Գերմանիայի ու Ֆրանսիայի դեմ պատժամիջոցներ է կիրառել

Լուրեր

03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
Բոլորը

Ռուսաստանը պատասխան պատժամիջոցներ է կիրառել ընդդեմ Եվրամիության՝ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի պատճառով։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Քանզի Նավալնիի հետ կապված Եվրամիության պատժամիջոցներն անմիջականորեն վերաբերում են ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար կազմին, մեր պատասխան պատժամիջոցները կլինեն հայելային։ Դրանք արդեն ընդունված են, այդ մասին մենք շուտով կհայտնենք մեր գերմանացի ու ֆրանսիացի գործընկերներին»,- պարզաբանել է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովը նշել է նաև, որ Բեռլինի պահվածքը Նավալնիի հետ կապված իրավիճակում անընդունելի է և հակասում է միջազգային պարտավորություններին:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Գերմանիան ստանձնում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում նոր սրացման առաջնորդի դերը: Մեզ սա անհանգստացնում է՝ հաշվի առնելով նաև այն գլոբալ դերակատարությունը, որը Գերմանիան խաղում է Եվրոպայում»,- ընդգծել է գերատեսչության ղեկավարը։

Տաթև Ֆռանգյան