Ադրբեջանը տեղեկություններ է տրամադրել 7 հայ ռազմագերու մասին․ դրանց որակը, սակայն, գոհացուցիչ չէ

Լուրեր

18.11.2024 | 19:21
Վարչապետը շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ
18.11.2024 | 19:10
Սրա վերջը եկե՞լ է. Փաշինյանի «խնդրանքից» հետո 6 բարձրաստիճան պաշտոնյա հրաժարականի դիմում է գրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 19:00
Աջ ոտքի գուլպան հանում է, հագցնում ձախ ոտքին և հակառակը․ սա է այս հրաժարականների էությունը․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 18:51
Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել
18.11.2024 | 18:41
Շոլցը նախկինի պես համաձայն չէ Ուկրաինային TAURUS թևավոր հրթիռներ մատակարարել
18.11.2024 | 18:32
Նախորդ շաբաթ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 մեքենա
18.11.2024 | 18:20
Արմեն Դանիելյանը հրաժարվել է ԲԴԽ նախագահի ԺՊ լինել․ Խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
18.11.2024 | 18:09
ՌԴ-ի կողմից Օդեսայի հրթիռակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 18:00
Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապին, Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվել է․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 17:55
Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ-ում՝ ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում  ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել
18.11.2024 | 17:50
Օրը կգա՝ Փաշինյանը կզոհաբերի բուն ՔՊ-ականների, կալանավորումներ կլինեն, ամենամտերիմ մարդիկ կարող են լինել․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 17:43
«Չեն աշխատել, Փաշինյանն էլ հանել է», «Մարմնի մասերը փոխելուց ոչ մի բան չի փոխվի»․ հարցում՝ Երևանում
18.11.2024 | 17:39
ՀՀ նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
18.11.2024 | 17:31
Դեռ հրաժարական չի տվել, հիվանդանոցում է․ Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքապետի մասին
18.11.2024 | 17:28
ԵՄ-ն դադարեցնում է Վրաստանի կառավարությանը տրամադրվող ֆինանսական օգնությունը․ Բորել
Բոլորը

Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմում վերջին տվյալներով գերեվարվել է 28 հայ զինծառայող։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նրանց մի մասի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը ցավով նշեց, որ թիվն այսքանով չի սահմանափակվի․ «Մենք ստանում ենք տեղեկություններ, որ այլ անձինք եւս գերեվարվել են, պարզապես այդ ապացույցների ամրագրման հետ կապված խնդիրներ կան, փորձում ենք դրանք ավարտին հասցնել․ քանի դեռ ապացուցողական բազա ձեւավորված չէ, խուսափում ենք այդ դեպքերը եւս դատական ատյաններ ներկայացնելուց»։

Հաստատված 28 դեպքերից 16-ի վերաբերյալ իրավապաշտպանների թիմը պարբերաբար դիմումներ է ուղարկել Եվրոպական դատարան, որն էլ իր հերթին վերջնաժամկետներ է սահմանել, որպեսզի Ադրբեջանը տեղեկություններ տրամադրի նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ։ Հիշյալ 16 ռազմագերիներն են՝ Արեգ Սարգսյան, Նարեկ Ամիրջանյան, Ալբերտ Միքայելյան, Սամվել Ասատրյան, Էդիկ Տոնոյան, Վալերի Հայրապետյան, Արսեն Կարապետյան, Նորիկ Առաքելյան, Սամվել Կնազյան, Սամվել Քաստակցյան, Հովսեփ Սահակյան, Վահե Աբրահամյան, Գեղամ Էլիբակյան, Հարություն Գեւորգյան, Արման Հարությունյան, Միքայել Մարտիրոսյան։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ սահմանված վերջնաժամկետներում տեղեկություններ են ստացել 16-ից առայժմ 7-ի վերաբերյալ։ Դրանց որակը, սակայն, փաստաբանների համար գոհացուցիչ չէ։

Թեմայի վերաբերյալ Սիրանուշ Սահակյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ․

-Տիկի՛ն Սահակյան, երկու օր առաջ հայտնեցիք, որ ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություններ է պահանջել եւս 6 հայ ռազմագերու մասին։ Կարո՞ղ եք մանրամասնել, թե նրանց գերեվարության մասին ինչպես եք տեղեկացել, եւ հայտնի՞ են արդյոք գերեվարության հանգամանքները։

– Ընդհանուր առմամբ, 16 ռազմագերու հետ կապված դիմումներ են ներկայացվել եւ յուրաքանչյուրի անհատական հանգամանքները մեզ հայտնի են։ Կան որոշ դեպքեր, որոնք ադրբեջանական մամուլում ի հայտ եկած տեսանյութերով են հաստատվել, թերեւս նաեւ հայ հասարակությունն է դրանց տեղյակ։ Եղել են դրվագներ, երբ հեռախոսազանգերի կամ բջջային հավելվածների հաղորդագրության միջոցով ենք դրանք կարողացել հիմնավորել, այսինքն՝ գերեվարության մեջ գտնվող անձը կապ է հաստատել ընտանիքի հետ կամ իր փոխարեն ադրբեջանցիներ են կապվել, եւ այս փաստերի համադրման միջոցով հնարավոր է եղել հաստատել գերեվարվելու փաստը։ Եղել են նաեւ դեպքեր, երբ ականատես վկաներն են մանրամասն նկարագրել անձանց տեղակայման վերջին վայրը, գերեվարման հանգամանքները։ Որոշակի տեղեկություն է պարունակում նաեւ հեռախոսներ ունեցած զինծառայողների լոկացիան։ Վերջին՝ 6 ռազմագերիների գործով վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 13-ը։

– Ձեր վարույթում գտնվող մյուս ռազմագերիների գործերով վերջնաժամկետներ էին սահմանվել հոկտեմբերի 22, 29, նաեւ՝ նոյեմբերի 3։ Սրանցից որեւէ մեկով Ադրբեջանը տեղեկություններ տրամադրե՞լ է։

– Նշված ժամկետների շրջանակում բոլոր գործերով Ադրբեջանի կառավարությունն արձագանքել է եւ դատարանին տեղեկություններ է տրամադրել, բայց դրանց որակը մեզ չի բավարարում, եւ այդ առնչությամբ լրացուցիչ խնդրանքներ ենք ուղղել դատարանին, մեր նկատառումները հայտնել ենք եւ խնդրել ենք ուշադրություն դարձնել, որ որոշակի հարցերի դեպքում ապահովվեն ավելի հանգամանալից նկարագրություն եւ որոշ դեպքերում Ադրբեջանից պահանջեն նաեւ ասվածը հիմնավորող ապացույցներ։ Վստահորեն կարող եմ ասել, որ մոտեցումը եղել է ձեւական առումով համագործակցող, այսինքն՝ դատարանի պահանջը չի անտեսվել, տեղեկություն տրամադրվել է, հաստատվել է անձանց ռազմագերու կարգավիճակ ունենալը, սակայն հռչակագրային կերպով պարզապես պնդել են, որ իրենք մշտապես բոլոր հարցերում գործում են միջազգային իրավունքին, այդ թվում՝ հումանիտար նորմերին համապատասխան, եւ պատրաստակամ են ռազմագերիների հանձնման պայմանների երկկողմ բավարարման պարագայում կազմակերպել նրանց փոխանցումը ՀՀ-ին։

– Տեղեկություններ հայտնե՞լ են այդ 7 ռազմագերիների առողջական վիճակի, պահման պայմանների մասին։

– Դրա հետ կապված տեղեկատվությունը շատ կոնկրետության աստիճան չունի, այս պահին կխուսափենք դրանք հրապարակայնացնելուց, բոլոր դեպքերում ընդհանրական բնույթի տեղեկություններ են տրամադրված։

– Իսկ քաղաքացիական գերիների թիվը փոխվե՞լ է, այս պահին ի՞նչ է Ձեզ հայտնի։

– Ըստ որոշ տեղեկությունների՝ կան անհետ կորածներ, բռնի անհետացածներ, մարդիկ, որոնք մնացել են իրենց բնակավայրերում, չեն լքել, իսկ հետագայում երբ գնացել են այնտեղ, չեն եղել, եւ դիակներ էլ հայտնաբերված չէ, ուստի կա կանխավարկած, որ նրանք եւս գտնվում են Ադրբեջանի հսկողության ներքո։ Կարծում եմ՝ քաղացիական անձանց շրջանում եւս գերիների քանակը չի սահմանափակվի 1-2-ով։ Մենք՝ իրավապաշտպաններս, առայժմ ներկայացրել ենք բացառապես ռազմագերիների դիմումներ՝ հաշվի առնելով, որ նրանք ավելի խոցելի վիճակում են, նրանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգները առկա տեղեկատվության համաձայն տարբերվում են քաղաքացիական բնակչության վերաբերյալ եղած տեղեկատվությունից։