Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ խոցել է ռուսական ուղղաթիռը

Լուրեր

04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
Բոլորը

Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ խոցել է ռուսական ուղղաթիռն ու այս կապակցությամբ ներողություն է խնդրել Ռուսաստանից։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․

«Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունից Ադրբեջանի Պաշտպանության նախարարության ստացած տեղեկության համաձայն՝ նոյեմբերի 9-ին ժամը 18:30-ին հայ-ադրբեջանական պետական ​​սահմանի Նախիջևանի հատվածում խոցվել է Ռուսաստանի Դաշնության Մի-24 ռազմական ուղղաթիռը:

Այս առումով պետք է ընդգծել հետևյալը.

-ուղղաթիռի թռիչքը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական պետական ​​սահմանի մոտակայքում, մինչ ակտիվ ռազմական բախումները շարունակվում են հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության գոտում;

– թռիչքն իրականացվել է մութ ժամանակ, ցածր բարձրության վրա, հակաօդային պաշտպանության ռադարների հայտնաբերման գոտուց դուրս;

– ՌԴ օդուժի ուղղաթիռները նախկինում չեն  թռչել նշված տարածքում:

Այս գործոնների համատեքստում և տարածաշրջանում լարված իրավիճակի ու հայկական կողմի հնարավոր սադրանքների կապակցությամբ մարտական ​​պատրաստվածության բարձրացման ֆոնին հերթապահ մարտական ​​անձնակազմը որոշել է խոցել ուղղաթիռը:

Ադրբեջանական կողմը հայցում է ռուսական կողմի ներողամտությունը դժբախտ պատահարի բնույթ կրող այս ողբերգական միջադեպի կապակցությամբ, որն ուղղված չի եղել ռուսական կողմի դեմ:

Ադրբեջանական կողմն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում զոհված անձնակազմի անդամների ընտանիքներին և վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթում:

Ադրբեջանական կողմը հայտարարում է համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամության մասին»: