Սաստիկ մարտեր են եղել Շուշիի պարիսպների տակ և Բերձորում, այս պահին մարտերը ընթանում են․ Արծրուն Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է մնալ լարված, երեկ ողջ գիշեր և այսօր՝ ամբողջ օրվա ընթացքում, տարբեր ուղղություններով մարտերը շարունակվել են, դրանք եղել են բավականին ինտենսիվ: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հյուսիսում հակառակորդի փոքր խմբերը հրետանու աջակցությամբ փորձփել են հարձակվել, սակայn, կորուստներ կրելով՝ հետ են շպրտվել: Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան մեր զորքերին հաջողվել է թշնամուն կանգնեցնել, հետ շպրտել ելման բնագծեր՝ կրել են զգալի կորուստներ:

Շուշիում՝ պարիսպների տակ, ճանապարհներին, մարտերը եղել են բավականին սաստիկ: Այս պահին էլ մարտեր ընթանում են, չնայած ինտենսիվությունը թուլացած է», – ասաց մամուլի ասուլիսում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այսօր սաստիկ մարտեր են եղել նաև Բերձորի ուղղությամբ: «Թշնամու ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր՝ հավանաբար այդպիսով օգնության հասնելու Շուշիում կռվող իրենց ստորաբաժանումներին, սակայն, զգալի կորուստներ կրելով, հետ են շպրտվել:

Այս պահին էլ մարտերն ընթանում են: Ընդհանուր իրավիճակը կարելի է համարել բավականին դրական: Մեր զորքերին հաջողվում է թշնամու ուժերին որևէ ուղղությամբ թույլ չտալ զարգացնել հաջողությունը», – նշեց Հովհաննիսյանը:

Նա նաև հավելեց, որ արդեն 3-4-րդ օրն է՝ գիշերային ժամերին Շուշիի համար ճակատամարտը շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում: