ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին լուրը ապատեղեկատվություն է․ Մանե Գևորգյան
Քաղաքականություն
07.11.2020 | 20:16ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին լուրը ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նշենք, որ տեղեկություններ էին նաեւ շրջանառվում, որ վարչապետը ուղերձով դիմելու է ժողովրդին, սակայն վարչապետի խոսնակը Factor.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը եւս հերքեց։