46 զոհ և 144 վիրավոր քաղաքացիական անձանց շրջանում․ Արցախի ՄԻՊ-ը տվյալներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
Բոլորը

Մեր փաստահավաք առաքելության շրջանակում արձանագրել ենք առնվազն 46 զոհված քաղաքացիական անձ և առնվազն 144 վիրավոր: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Մի շարք այլ դեպքերի մասով ևս տեղեկություններ ունենք, բայց քանի որ այդ տեղանքում մարտական գործողություններ են ընթանում, դեռևս չենք կարողացել պարզել բոլոր հանգամանքները: Ուստի այդ դեպքերը դեռ արձանագրված և հաշվարկված չեն», – ասաց Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը նաև հավելեց, որ իրենց հաշվարկներով՝ քաղաքացիական օբյեկտների շրջանում ավելի քան 13800 անշարժ մասնավոր գույք է վնասվել՝ բնակարաններ, տներ, ինչպես նաև ավելի քան 3100 ենթակառւցվածք, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

«Վնասվել են էլեկտրամատակարարման կայաններ, կապի և հաղորդակցության, ջրամատակարարման և գազամատակարարման կառույցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, եկեղեցին:

Նոյեմբերի 2-ի տվյալներով՝ Արցախում վնասվել է 61 դպրոց և 10 մանկապարտեզ: Սա դպրոցների ընդհանուր քանակի 27-28 տոկոսն է կազմում: Հակառակորդի գործողությունների հետևանքով վնասվել է նաև 2100 մեքենա»,- նշեց ԱՀ ՄԻՊ-ը: