Գիշերը բավականին թեժ է եղել Շուշիում․ կան վիրավորներ․Արցախի ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 09:33
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Բոլորը

Գիշերը բավականին թեժ է եղել Շուշիում, և քաղաքացիական օբյեկտներն Ադրբեջանի կողմից ինտենսիվ կերպով թիրախավորվել են: Կան վիրավորներ և առկա են բավականին մեծ ավերածություններ: Այս պահին մանրամասները ճշտվում են: Այս մասին ասյօր ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Մարտունի քաղաքը նույնպես թիրախավոված է եղել, առկա են ավերածություններ, բայց, բարեբախտաբար, մարդկային կորուստներ, վիրավորներ չունենք: Մի շարք գյուղական համայնքներ ևս թիրախավորվել են», – ասաց բանախոսը:

«Երեկ Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով երկու քաղաքացական անձ է վիրավորվել: Ադրբեջանը շարունակում է դիտավորյալ թիրախավորել քաղաքացիական անձանց և օբյեկտները, չի պահում միջազգային պայմանավորվածությունները: Երեկ թիրախավորվել են նաև Շուշին, Մարտունին և այլ բնակավայրեր, այդ թվում՝ կասետային զինատեսակներով, ինչը միջազգային իրավունքով արգելված զինատեսակ է՝ հատկապես քաղաքացիական օբյեկտների շրջակայքում», – նշեց ԱՀ ՄԻՊ-ը:

Մանրամասները՝ տեսանյութում: