ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Աշխարհն իրեն տվել է փողին ու հաճույքներին և ամուլ է դարձել․ Եղիշե Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:45
94 տարի անց՝ Կանզասում, 38՝ Տեխասում, 28՝ Հարավային Կարոլինայում․ դեմոկրատները տապալել են հանրապետականների գերիշխանությունը՝ հաղթանակներ տանելով նրանց հենակետերում
04.11.2026 | 13:31
Նոր Հաճնում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը
04.11.2026 | 13:20
NYMEX. Ոսկու, արծաթի ու պլատինի գները նվազել են
04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ցավոք, մենք, ունենալով գիշատիչ թշնամի, անկախության տարիները չօգտագործեցինք՝ այսօրվա ոտնձգությունների առջև ամուր կանգնելու համար։ Երբ բազում մտավորականներ անընդհատ այս մասին էին զգուշացնում, մենք չընկալեցինք դա, բայց ժողովուրդն այսօր բավական հասունացել է, ադեկվատ մտածողները վստահելի թիվ են կազմում, այս պատերազմով դրվեց ինքնարժևորման, ինքներս մեզ և թշնամուն ճանաչելու պատգամը։ Պատերազմից հետո ով էլ իշխանության լինի, ժողովուրդը պահանջատեր է լինելու, այս մթնոլորտն արդեն թևածում է օդում»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանը։

Նրա համոզմամբ՝ պատերազմից հետո ժողովուրդն իշխանությանը թույլ չի տա մատների արանքով նայել երկրի տնտեսությանը, դիվանագիտությանը, գիտության զարգացմանը։ Պարոն Պետրոսյանն ուրախություն է հայտնում, որ այսօր ժողովուրդը ցուցաբերում է միասնություն․ «Իսկ այն մասսան, որի արժեքային համակարգը պարփակված է «Որտեղ հաց, այնտեղ կաց» գաղափարի մեջ, այլևս չի կարող դոմինանտ լինել»։

Անդրադառնալով ներքին քաղաքական կյանքին, պարոն Պետրոսյանը շեշտում է․ ««Հինգերորդ շարասյունն» այսօր լյուստրացիա է անցնում»։ Ինչ վերաբերում է տարբեր շրջանակներից պարբերաբար հնչող նկատառումներին, թե նախորդ իշխանության օրոք երկիրը պատերազմական ծանր իրավիճակում չէր հայտնվի, երգահանը նկատում է․ «Էն որ ասում են՝ մենք իշխանության լինեինք՝ այսպես կլիներ, այնպես կլիներ․․․Պարզ երևում է, որ ով էլ իշխանության լիներ, այս իրավիճակն էր լինելու։ Դուք ձեր՝ իշխանություն եղած ժամանակ երկիր կառուցեիք․․․ Շատ վատ ժառանգություն մնաց հեղափոխական Հայաստանին, և ժամանակն էլ շատ կարճ էր․ դրանից օգտվեց թշնամին»։

Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, երգահանը նշում է․ «Աշխարհն իրեն տվել է փողին, հաճույքներին ու նյութին և դարձել է ամուլ․․․Կյանքում էլ է այդպես․ երբ կա այլանդակ զորբա, դու նրան ավելի ես հանդուրժում, քան ինտելիգենտ մեկին, որը սուսուփուս իր գործն է անում։ Ամբողջ աշխարհի բարոյականությունը դրա վրա է հիմնված»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան