Փորձում են առանձին տեղերում ճանկռելով առաջ գալ, թափը էլ չի լինելու 10-15 օր առաջվանը․ Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 21:51
Ռուսաստանում Pussy Riot խումբը հայտարարվել է «ծայրահեղական կազմակերպություն»
15.12.2025 | 21:40
Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հիբրիդային հարձակումների պատճառով
15.12.2025 | 21:26
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.12.2025 | 21:13
Ալիևը համաներում է նախաձեռնում. այն կվերաբերի ավելի քան 20,000 մարդու
15.12.2025 | 21:00
Սամվել Կարապետյանի սիրտը չցավա՞ց՝ ՌԴ-ի զենքն Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառեց, թե՞ Կրեմլից չուներ հանձնարարություն․ Հովսեփ Խուրշուդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 20:49
Ավտոբուսը յուղ էր վառում․ վարորդը մեքենան վարել է անսարք վիճակում և չի զեկուցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր հարձակման առնվազն երեք փորձ է եղել, որոնք ավելի ուժեղ էին, քան նախորդ օրերին: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Շեխեր-Կարմիր շուկա ուղղությամբ են փորձել, հարավից երկու-երեք ուղղությամբ փոքր խմբերով են փորձել, Մարտունիի ուղղությամբ ամբողջ օրը փորձեցին: Ճիշտ է, որոշակի որոշիչ հաջողություն ունեցան երկու դիրքերի հետ կապված, բայց երեկոյան հուժկու հրետանային կրակով հենց այս մեր թողած դիրքերում իրենց բավական մեծ վնասներ ենք պատճառել: Մարտակերտի ուղղությամբ ամբողջ օրը փորձեցին, ամբողջ գիշեր ավելի հյուսիս են փորձել:

Ադրբեջանի ցամաքային զորքերը, հատկապես՝ հետևակային, զրահատանկային  ներուժը բավականին լուջ կորուստներ է կրել, որպես խմբավորում, կարծես միասնական գոյություն էլ չունի: Դրա համար շատ հաճախ նրանք այս գործողությունները վստահում են վարձկաններին, ահաբեկիչներին, այլ պետություններից բերված զորքերին, որոնք հարձակվում են հիմնականում առանց զրահատեխնիկայի՝ առանձին դեպքերը հանած: Փորձում են աջակցել մաքսիմում հրետանային կրակով, օդուժով: Բլից կրիգը տապալել ենք, դրանից հետո իրենք փորձում են առանձին ճանկռել, առանձին տեղերում ճանկռելով՝ փորձել առաջ գալ, մի տեղ չի հաջողվում, հետ են քաշվում, մի ուրիշ տեղ էլ են փորձում, չի հաջողվում, այլ տեղ են փորձում, ընթացքում փորձում են համալրել, նոր ուժեր բերել, տեխնիկա բերել և այլն, բայց թափը բնականաբար չի լինելու՝ առաջին 15-20 օրերի թափը»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը: