ԼՂ-ի մարտերում ահաբեկչական խմբավորումների հրամանատարներ են սպանվել․ լուսանկարներ են հրապարակվել

Լուրեր

04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
Բոլորը

Ադրբեջանում սպանվել է թուրքական «Համզա» դիվիզիայի 80 բրիգադի հրամանատար Օմար Ալ-Ջալաբին։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է Մերձավոր Արևելքի հարցերով զբաղվող հայտնի լրագրող Էլիզաբեթ Ցուրկովը։

Նա նաև գրել է, որ Ադրբեջանում սպանված 9 սիրիացի վարձկանի մարմին էլ նախօրեին բերվել է Հիվար Քիլիս բնակավայր, որ գտնվում է Սիրիայի հյուսիսում։ Ցուրկովը տեղեկացնում է, թուրքամետ մեկ այլ՝ «Սուլթան Մուրադ» դիվիզիայի տասնյակ զինյալներ կորել են Լեռնային Ղարաբաղում։

«Զինյալները կորել են, որովհետև նրանք անծանոթ են տեղանքին։ Առվազն երկու զինյալ էլ գերեվարվել է հայկական ուժերի կողմից»,- գրել է նա։

Մեկ այլ հայտնի լրագրող Լինդսի Սնելլն էլ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ «Սուլթան Մուրադ»-ի հրամանատարն է սպանվել Ադրբեջանում դիպուկահարի կրակոցից։ Նա նշել է, որ լուրը ստացել է Սիրիայում գտնվող «Սուլթան Մուրադ» խմբավորման անդամից։

Էմմա Չոբանյան