Արտերկրում ռազմակայանների ստեղծումը Ռուսաստանի համար ինքնանպատակ չէ. Լավրով
Քաղաքականություն
25.12.2017 | 14:49Արտերկրում ռազմակայանների ստեղծումը Ռուսաստանի համար ինքնանպատակ չէ. ria.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Ի տարբերություն մի շարք երկրների՝ մենք ռազմական էքսպանսիայի կողմնակիցներ չենք: Արտերկրում, այդ թվում՝ Լատինական Ամերիկայում ռազմակայանների ստեղծումը հանուն ուժի տարածման, մեզ համար ինքնանպատակ չէ»,- ասել է նա:
Իսկ Արևմուտքի, ավելի կոնկրետ ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի սահմանների երկայնքով ռազմական ենթակառույցների ստեղծման և Եվրոպայում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման գործողությունները, Մոսկվայում լուրջ մտահոգության տեղիք են տալիս: