«Ալիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը, սակայն Էրդողանը թույլ չի տալիս դա անել»․ թալիշ լրագրող

Լուրեր

17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում պատերազմի համար թալիշական շրջաններից ավելի շատ է զինվորների հավաքագրումը, քան Ադրբեջանի այլ շրջաններից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թալիշ լրագրող Զաբիլ Մահերրամովը։ Նա ներկայացրել է թուրքական «100TV» հեռուստաընկերության ռեպորտաժը, որը պատմում է զոհված թալիշ զինծառայողի մասին։

«Թուրքական 100TV հեռուստաընկերությունը վերջապես ճշմարտությունն է հնչեցնում։ Դիտեք Ղարաբաղում իրենց որդուն՝ Ջավանշիր Համիդովին կորցրած   Լերիկի շրջանի Չայրուդ գյուղից թալիշ ընտանիքի մասին ռեպորտաժը։ Ճշմարտությունն այն է, որ Ղարաբաղյան պատերազմում զինվորների ավելի շատ հավաքագրում են Թալիշի շրջանից՝ Լերիկից։ Ադրբեջանի բնակչությունը էյֆորիայի մեջ է, որը կամաց-կամաց անցնում է, և ոչ բոլորն են պատրաստ լսելու ճշմարտությունը։ Մենք ցավում ենք պատերազմում ընկած ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների համար։ Բայց հատկապես ցավում ենք մեր թալիշների համար, որոնք զոհվում են Էրդողանի արկածախնդրության պատճառով։ Մեզ նաև հայտնի է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը մեծ թվով կորուստների պատճառով, սակայն հենց Էրդողանը նրան թույլ չի տալիս դա անել։ Նա պատրաստ է կռվել մինչև վերջին ադրբեջանցին, թալիշը, թաթը, լեզգինը, ավարն ու ցախուրը»,- գրել է Մահերրամովը։

Նա նաև նշել է, որ այդ ժողովուրդների լավագույն որդիները զոհվում են ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հեռարձակվող պանթյուրքական կարգախոսների ներքո։

«Պատերազմն աստիճանաբար ձգձգվող ու երկու կողմից հյուծող բնույթ ունի, և ամեն օր մենք կորցնում ենք մեր որդիներին ու եղբայրներին։ Ցավոք, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այս պատերազմը կբերի անուղղելի հետևանքների, քանի որ Ղարաբաղի համար պատերազմը պատրվակ է, իսկ իրական նպատակներն ավելի գլոբալ ու վտանգավոր են»,- գրել է թալիշ լրագրողը։

Էմմա Չոբանյան