Փաշինյանի դիմումը Պուտինին վկայում է՝ սպառվել է բանակցության ճանապարհը․ նոր փուլ ենք մտնում․ Սարո Սարոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
04.05.2024 | 18:27
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
04.05.2024 | 18:10
Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը․ Միշելը՝ Կոբախիձեին
04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
04.05.2024 | 17:33
Սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում
04.05.2024 | 17:18
ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը. Եվրո-2024
04.05.2024 | 16:49
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
04.05.2024 | 16:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
04.05.2024 | 16:18
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Սարո Սարոյանի հետ 

 

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տեղեկացնելով, որ մարտական գործողությունները ՀՀ սահմանին են մոտեցել, ՀՀ-ի նկատմամբ ոտնձգություններ են եղել, և առաջարկվել է սկսել անհապաղ խորհրդատվություններ՝ սահմանելու ՀՀ-ին օգնության չափն ու տեսակները։ ՌԴ ԱԳՆ-ից պատասխանել են, որ դիմումի մանրամասները լրացուցիչ կքննարկվեն։ Ինչո՞վ եք բացատրում ՌԴ-ին դիմելու անհրաժեշտությունը։

-Այդ անհրաժեշտությունը բոլորս էլ նկատում էինք՝ այն, որ Կապանի շրջանի Դավիթ Բեկ գյուղն էր արդեն թիրախավորվում, այն որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց և իր քաղաքացիներին զգուշացրեց, որ ավելի մեծ ընդգրկում ապահովող տարածքներում ԱՄՆ-ի քաղաքացիները ելումուտ չանեն, սա վկայում է՝ վտանգը շատ մեծ է, որ ռազմաճակատի գծում այլ նոր դրոշներ բարձրացնելու հնարավորությունը Ալիևն արդեն սպառել է և իր հանրությանը հաղթանակով կերակրելու համար ինչ-որ այլ իրավիճակ է պետք, ինչով կփորձի համոզել իր հանրությանը, որ հաղթական պատերազմ են մղում։ Զուտ ռազմական գործողությունների տեսանկյունից եմ դա ասում, բայց նաև քաղաքական առումով՝ Փաշինյանի դիմումը Պուտինին բանակցային գործընթացում, ըստ էության, սպառված ճանապարհների մասին է վկայում։ Այդ տեսանկյունից մենք, կարծես թե, նոր փուլ ենք մտնում, երբ նախկին բանակցային գործընթացների ֆորմատները մի կողմ են թողնվում։

-Արդյոք ՀՀ-ի կողմից ՌԴ-ին դիմելը նշանակում է, որ միջազգային դիվանագիտությունը, այդ թվում՝ Ժնևի հանդիպումով, ի զորու չեղավ կասեցնել Ադրբեջանի, Թուրքիայի, ահաբեկիչների հարձակումը և այժմ որպես հակակշիռ գործի է դրվում ռուսական գործոնը։

-Այո, կա այդպիսի բան, դիմումը քաղաքական առումով դա է վկայում։ Ռազմական գործողություններն իրենց տրամաբանությամբ բերել հանգեցրել էին դրան, քանի որ ՀՀ-ի ճանաչված պետական սահմաններից ներս էր արդեն թիրախավորում և անհրաժեշտություն էր առաջացել այդ դիմումն արդեն կատարելու։ Եվ այստեղ շեշտադրումներն էին շատ կարևոր, որոնք, իհարկե, բավականին տրամաբանված էին։ Այսինքն՝ ոչ թե մեզ փրկելու տրամաբանությունն էր գործում դիմումի մեջ, այլ դաշնակցային պարտավորությունները կատարելու ստրատեգիական գործընկեր մյուս երկրի կողմից։ Ռուսաստանի նույն պետական մեքենան պատասխանեց, որ ինքն իր պարտավորությունները հստակ կատարելու է։

-Հայաստանից ու Ռուսաստանից փոխօգնության մասին հայտարարությունները ինչպե՞ս կընկալվեն ադրբեջանա-թուրքական կողմում։ Արդյոք նրանք կփորձե՞ն ռազմական ծրագրերը փոխել։ Մենք բազմիցս խոսել ենք, որ նրանց հեռահար նպատակը Մեղրին վերցնելն է՝ Նախիջևանի հետ միջացնք կազմելու համար, նաև՝ ՀՀ-ի տարածքը թիրախավորելը։

-Ոչ, նրանց ծրագրերում ոչինչ չի փոխվի։ Ինչ պատերազմն սկսվել է, ես բազմիցս պնդել եմ և դեմ եմ եղել հրադադարի հաստատման գործընթացի վրա բևեռվելու քաղաքականությանը՝ դա երբեք չի կարող հաջողություն ունենալ։ Համար առաջին պայմանը հենց նա է, որ ամբողջ գործընթացի հետևում թուրքական կողմից կանգնած է Էրդողանը, որն այդպիսի խնդիրներ չունի։ Եվ եկավ ապացուցվեց, որ արդեն չորս բանակցային ֆորմատները, որ եղան այս մեկ ամսվա ընթացքում՝ Պուտինի, Մակրոնի, Թրամփի միջնորդությունները և Ժնևի հանդիպում, այդ բոլորը եկան և ապացուցեցին, որ չի կարող լինել այդպիսի գործընթաց, որը կկանգնեցնի թուրքական բանակին։ Ադրբեջանի բանակի պլանավորումը կատարում է Թուրքիայի Գլխավոր շտաբը, քաղաքական որոշումները կայացնում է Էրդողանը, և նա կանգ չի առնելու, որևէ տեսակի քաղաքական ազդեցության չի ենթարկվելու։ Միայն ռազմական ուժն ու ռազմական պարտությունները կկանգնեցնեն։ Այ դա իրենց կաշվի վրա միշտ են տեսել ու զգացել նախորդ հարյուրամյակների պատերազմներում։

Մենք հասկանում ենք, որ անիմաստ է ռեսուրս ծախսել՝ դիվանագիտական ճանապարհով կանգնեցնելու թշնամուն։ Իր հետ խելամիտ քայլերով փորձել տվյալ խնդրի դրվածքներ հաստատել, չի լինելու այդպիսի բան։ Միայն ռազմական ուժը կարող է իրենց կանգնեցնել։ Իսկ երբ մենք դա կտեսնենք, մեր խելամտությունը կբավարարի հասկանալու համար, որ դա ոչ թե նրա համար է, որ նորից նստես իր հետ բանակցես, հրեշին պետք է լիարժեք ոչնչացնես, որովհետև երբ այդ սխալը գործում ես, դա նորից վերադառնում է որոշ ժամանակ հետո։ Էրդողանը այն մարդը չէ, որին կարելի է փորձել բան հասկացնել, ավարտել։ Լիակատար ձերբազատվել է պետք այդ խնդրից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան