Երևանը՝ ԱԱՏՄ «խոշորացույցի» տակ․ ի՞նչ պատկեր է գրանցել տեսչականի ուժեղացված համաժամանակյա ստուգայցը մայրաքաղաքում

Լուրեր

12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
Բոլորը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր համաժամանակյա ուժեղացված ստուգայց է անցկացրել Երևանի ողջ տարածքում։ Շուրջ 250 անակնկալ ստուգայցի միջոցով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում միաժամանակ դիտարկվել է՝ որքանո՞վ են ամենատարբեր ոլորտներում գործող տնտեսավարողների կողմից պահպանվում համավարակի տարածումը կանխելու նպատակով հաստատված անվտանգության նորմերը։

Ստուգայցին ԱԱՏՄ գլխամասի ու Երևանի տարածքային կենտրոնի մասնագետներից բացի ներգրավվել են նաև մարզային ստորաբաժանումների խմբերը, ընդհանուր՝ շուրջ 5 տասնյակ աշխատող։ «Խոշորացույցի» տակ են առնվել մանրամեծածախ առևտրի տասնյակ կենտրոններ, դեղատներ, վարսավիրանոցներ, գրասենյակներ։
Ուշագրավ է, որ այսօր ԱԱՏՄ ստուգայցերը կորոնավիրուսի տարածումը կանխելու անվտանգության կանոնների լուրջ, համակցված խախտումներ չեն արձանագրել։ Վերջին շրջանում ևս արձանագրվող թերություններն առավելապես ենթակա են տեղում շտկման, և ԱԱՏՄ տեսուչների կողմից դրանք անհապաղ վերացնելու ցուցում է տրվում։
Հիմնականում չեն պահպանվում ախտահանման և ջերմաչափման, դրանց գրանցամատյանների պատշաճ վարման, ժամը 10-12-ին միայն տարեցներին սպասարկման ու դրանից առաջ տարածքի ախտահանման, դիմակները պատշաճ չկրելու, փակվող՝ ոտնակով աղբաման ունենալու կանոնները։ Երբեմն նշանակված չեն լինում COVID-19 տարածման հսկողության պատասխանատուներ։

Առավել մտահոգիչ է քաղաքացիների կողմից դիմակ չկրելը կամ ճիշտ չկրելը։

ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողական աշխատանքները սկսվել են դեռ արտակարգ դրության շրջանում․ միայն այդ ընթացքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացվել է 23.144 մշտադիտարկում։ Դրանց արդյունքում արձանագրվել են անվտանգության կանոնների ոչ լիարժեք պահպանման բազմաթիվ խախտումներ։ Վերջինների հիմքով կայացվել է տնտեսավարող սուբյեկտների գործունեության ժամանակավոր կասեցման 2.866 որոշում:

Ուժեղացված ստուգայցերը շարունակվում են նաև ներկայում՝ կարանտինի շրջանում՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ N 17-ն հրամանով սահմանված նորմերը․ սեպտեմբերի 11-ից արդեն իրականացվել է շուրջ 1800 ստուգայց։

Տնտեսավարող սուբյեկտի մոտ խախտում արձանագրելու դեպքում անհապաղ կազմվում է վարչական իրավախախտման արձանագրություն, տրվում է հանձնարարագիր՝ ողջամիտ ժամկետում վերացնելու արձանագրված խախտումները։ Կրկնակի կամ լուրջ խախտումների արձանագրումը ենթադրում է տուգանքի նշանակում։

Հատկապես ռազմական դրության շրջանում երկրում ստեղծված վիճակն արտակարգ զգոնություն է պահանջում․ ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերն ամեն օր են և ամենուր։