2 միլիոն եվրո՝ ԼՂ-ին օգնելու համար․ Գերմանիան կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել հակամարտող կողմերի վրա

Լուրեր

12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
Բոլորը

Գերմանիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) 2 միլիոն եվրո (ավելի քան 2,3 մլն ԱՄՆ դոլար) կհատկացնի Ադրբեջանի ագրեսիայից տուժած Լեռնային Ղարաբաղին՝ մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով:  Times Now-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը։

«Կարմիր խաչը, որը միակ մարդասիրական կազմակերպությունն է, որը հասանելիություն ունի հակամարտության գոտուն, խնդրել է միջազգային հանրությանը 9 միլիոն եվրո հատկացնել հրատապ կարիքների համար։ Գերմանիան 2 միլիոն եվրո կհատկացնի»,- հայտարարել է Մաասը խորհրդարանական լսումների ժամանակ։

Նախարարը շեշտել է, որ ձմեռ է մոտենում և Լեռնային Ղարաբաղն առերսվելու է սննդի մատակարարման հարցում մեծ խնդիրների հետ։

Մաասը նաև կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին առանց նախապայմանների դադարեցնել ռազմական գործողությունները՝ հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի հակամարտող կողմերի վրա ՝ զինադադարը պահպանելու համար։

«Ադրբեջանն ու Հայաստանը պետք է վերջապես հասկանան, որ հակամարտության ռազմական լուծումն ընդունելի չի լինի միջազգային հանրության կողմից»,- հավելել է նախարարը։

Տաթև Ֆռանգյան