Մարտական ուղի անցած կալանավորված երկու անձի խափանման միջոց փոխվել է՝ ռազմաճակատ մեկնելու հիմքով

Լուրեր

12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ավելին, քան մեկ ամիս է, ինչ պատերազմ է։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՔԿՀ-ներում անազատության մեջ գտնվող անձինք ևս դիմումներ էին ներկայացրել՝ խափանման միջոցի փոփոխման և առաջնագիծ մեկնելու համար, սակայն նրանց դիմումների վերաբերյալ որոշում չի կայացվել, քանի որ օրենսդրական ընթացակարգը բացակայում է և կոնկրետ ռազմական դրությամբ պայմանավորված թե՛ խափանման միջոցների փոփոխության, թե՛ պատժից ազատման կարգ մենք չունենք։ Այդուհանդերձ՝ այսօր հայտնի դարձավ, որ մարտական ուղի անցած, բայց անազատության մեջ գտնվող երկու անձի խափանման միջոց փոփոխվել է՝ հենց ռազմաճակատ մեկնելու հիմքով։

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ երկու մեղադրյալներն էլ մարտական ուղի անցած անձինք էին, այս պահին ռազմաճակատում բավականին պիտանի մարդիկ էին։ Ֆանյանը հայտնեց, որ անձանցից մեկը, որի փաստաբան Մերի Ալավերդյանի պաշտպանյալն է, մեղադրվում է սպանության մեջ, իսկ մյուս անձը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ։ Վերջինիս պաշտպանը փաստաբան Սերգեյ Մանուկյանն է։ Սպանության գործով ամբաստանյալին ազատ արձակելու որոշումը կայացրել է դատավոր Դավիթ Բալայանը՝ կիրառելով գրավ, իսկ խարդախության գործով՝ դատավոր Նելլի Բաղդասարյանը՝ որպես խափանման միջոց ընտրելով ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Ֆանյանը պարզաբանեց, որ մեղադրյալները դիմում են հասցեագրել դատարանին, որոնց հիման վրա միջնորդություն է ներկայացվել՝ խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ։

«Իրենք են հիմնականում դիմում։ Իրենց կամարտահայտությունը պետք է լինի, հանրային պաշտպանը չի կարող կալանավորի փոխարեն որոշել՝ ինքը ռազմաճակատ ուզում է գնալ, թե ոչ։ Իրենք պետք է դիմեն խնդրանքով, որ ազատ արձակվեն կամ դիմում հասցեագրեն, որում իրենց խնդրանքն է ձևակերպված՝ ռազմաճակատ մեկնելու և պատերազմական գործողություններին մասնակցելու։ Դրա հիման վրա հանրային պաշտպանները համապատասխան միջնորդություն են հասցեագրում դատարանին՝ խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ »,- նշեց Ֆանյանը։

Նա արձանագրեց, որ մեղադրանքներից մեկը ծանր է, մյուսը՝ առանձնապես ծանր և երկու դեպքում էլ միջնորդությունների աննախադեպ բավարարում է, քանի որ դատարանը պետք է համոզվի, որ անձն իսկապես մեկնելու է պատերազմ և այս փուլում դատարանի մոտ բավականին բարդ կլինի այդ համոզմունքը ձևավորվելը։ Փաստաբանի խոսքով՝ այս դեպքում հիմնավորվել է, որ նրանք նախկինում մարտական ուղի են անցել, այսինքն՝ պիտանի եղել են մեր պետությանը, այս պահին էլ դատարանը եկել է այն համոզման, որ նրանք մեկնելու են ռազմաճակատ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։