Ժնևի, Վիեննայի, Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց ակցիա է կազմակերպվել`ի աջակցություն Արցախի
Քաղաքականություն
29.10.2020 | 22:46Ժնևի, Վիեննայի և Նյու Յորքի ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց հայ համայնքի ներկայացուցիչները միաժամանակ մեկ ժամ լուռ ակցիա են կազմակերպել` ի աջակցություն Արցախի և ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց շվեյցարաբնակ երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը:
«Բոլորը ակցիաները համաձայնեցված էր նույն ժամին: Վիեննայի, Նյու Յորքի և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակների դիմաց ցուցարարները կանգնել են և պարզել «Արցախը ուժեղ է», «Ալիև և Էրդողան բռնապետեր», «Արցախի ճանաչում», «Կանգնեցրու Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան» պաստառները: Այդպես մեկ ժամ դուդուկի երաժշտության ներքո ակցիայի մասնակիցները լուռ կանգնել են»,- ասաց Գասպարյանը:
Գասպարյանը հայտնեց, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նամակներ է փոխանցվել բոլոր երեք քաղաքներից: