Ոստիկանների դանակահարության գործը ՀՔԾ վարույթում է

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում 26.11.2017թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ պաշտոնական կայքից:

Այսպես, քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 26.11.2017թ.-ին` ժամը 02:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ գտնվող շենքի բակում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի հետևանքով 4 երիտասարդներ` Ն.Պետրոսյանը, Ա. Ավագյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Հ. Սարգսյանն ու Հ. Մարտիրոսյանը, կտրած-ծակած բնույթի ծանր և տարբեր ծանրության այլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:   

Դեպքի առթիվ 26.11.2017թ.-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Նույն օրը ձերբակալվել է ծեծկռտուքի մասնակիցներից մեկը` Վ. Ազարյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

12.12.2017թ.-ին Վ. Ազարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանության ծառայողների և այլ անձանց կողմից իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ:  Մասնավորապես, Վ. Ազարյանը հայտնել է, որ շենքի մուտքում մի խումբ անձանց նկատողություն անելուց հետո վերջիններս իրեն կանչել են շենքի բակ, որտեղ 8-10 անձինք, այդ թվում ոստիկանության 4 աշխատակիցներ, հարձակվել են իր վրա և ծեծի ենթարկել: Ինքն էլ պաշտպանվելու նպատակով դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել նրանց: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Վ. Ազարյանի մոտ նույնպես հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ գլխի շրջանում:

Վ. Ազարյանի հաղորդման հիման վրա նույն քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործին և քննչական ենթակայության կարգով ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է: