Էրդողանը Պուտինին առաջարկել է միասին լուծել ղարաբաղյան հակամարտությունը

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է ռուս առաջնորդին միասին կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք Պուտինի հետ քննարկել ենք Ղարաբաղում իրադարձությունները։ Մենք ասացինք՝ եկեք Կովկաս, լուծենք այս հարցը։ Եթե ցանկանում եք, եկեք միասին լուծենք։ Դուք խոսեք ձեր գործընկերների հետ, մենք՝ մեր։ Թող մեր երկրների ԱԳՆ ղեկավարներն ու մյուսներն էլ խոսեն։ Կարևորը հասկանանք՝ կլուծե՞նք մենք այս հարցը, թե՞ ոչ։ Եկեք արդեն ավարտենք սա։ Մենք արդար ենք։ Եվ հավատում ենք, որ դուք էլ եք անկեղծ»,- Թուրքիայի խորհրդարանում ունեցած ելույթում ասել է Էրդողանը։

«Մեզ ասում են՝ մենք Մերձավոր Արևելքից Ադրբեջան օտարերկրյա զինյալների ենք ուղարկում։ Ես ասացի հարգարժան Պուտինին, որ այժմ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունից շուրջ 2․000 զինյալ մարտնչում է Հայաստանի կողմից, և նրանց վճարում են 600 դոլար։ Նա պատասխանեց, որ այդ մասին ոչինչ չգիտի։ Ահա ես էլ այդ մասին հայտնեցի նրան»,- հայտարարել է Էրդողանը։

Տաթև Ֆռանգյան