Թուրքամետ խմբավորմանը հարող ահաբեկիչը հարձակում է ծրագրել Խաբարովսկում ցուցարարների վրա․ WarGonzo
Քաղաքականություն
26.10.2020 | 21:06«Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական կազմակերպությունը, որը համակարգվում է թուրքական հատուկ ծառայությունների կողմից, Խաբարովսկում բնակվող Ուզբեկստանի քաղաքացու է հավաքագրել՝ Հեռավոր Արևելքում ահաբեկչություն իրականացնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Wargonzo-ի թելեգրամ-ալիքից։
@Wargonzo նախագծի տրամադրության տակ նրա ձերբակալության տեսանյութն է հայտնվել։
Նրա ցուցմունքների համաձայն՝ Սիրիայում տեղակայված և թուրքական հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո գտնվող ահաբեկչական կազմակերպությունն իրեն հրահանգել է Խաբարովսկում արդեն մի քանի ամիս անցկացվող ակցիաների մասնակիցների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» նետել։
Ռուսական ուժայինները հասցրել են կանխել ահաբեկչական ակտը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։