Ասկերանի Ավետարանոց համայնքի հրետակոծության հետևանքով խաղաղ բնակիչ է վիրավորվել․ ԱՀ ԱԻՊԾ
Հրետակոծվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Վիճակը, ըստ բժիշկների, բավարար է։
Կան նաև նյութական մեծ վնասներ»,- ասվում է հաղորդագրությունում։