Հայաստանը պետք է դիտարկել որպես հարթակ, որի միջոցով հնարավոր է մուտք գործել ԵՏՄ, ԵՄ, ԱՄՆ և Իրանի շուկաներ. վարչապետ

Լուրեր

03.06.2026 | 13:54
Աբովյան համայնքին կվերադարձվի Կարապետ Գուլոյանի ապօրինի օտարած հողամասը․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
03.06.2026 | 13:43
Ծանոթանում ենք արտադրանքներին, հասկանանք՝ ինչը կարող է կիրառելի լինել․ ՆԳՆ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 13:36
Վոլոդինը հայտարարել է, թե «Հայաստանը ԵՄ-ում կկորցնի իր ինքնությունը, ինչպես արդեն կորցրել է կոնյակը»
03.06.2026 | 13:28
ՌԴ-ն հայտարարել է, թե ԵՄ-ն Հայաստանից «դուրս է մղում Ռուս ուղղափառ եկեղեցուն»
03.06.2026 | 13:24
IFAB-ը հաստատել է ֆուտբոլում նոր կանոնները
03.06.2026 | 13:14
Հայտնի է, որ չվերթով է մոտ 1 մլն եվրո ՀՀ ներմուծելու փորձ արվել
03.06.2026 | 13:03
Խերսոնում ռուսական հարձակումների հետևանքով զոհ և վիրավորներ կան
03.06.2026 | 12:52
Էդուարդ Սպերցյանն ընդունել է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկը Սաուդյան Արաբիայից․ աղբյուր
03.06.2026 | 12:43
ՌԴ սահմանափակումների ֆոնին՝  Բրյուսելը մտադիր է առևտրային արտոնություններ տալ Հայաստանին․ սպասվում է Փաշինյան-ֆոն դեր Լայեն հեռախոսազրույց
03.06.2026 | 12:34
Ռազմական արդյունաբերությունը շուրջ 70 մլրդ-ի հասնող շրջանառություն ունի տնտեսության մեջ․ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 12:22
Բաքվում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» թեմայով միջազգային համաժողով է կազմակերպվել
03.06.2026 | 12:14
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Խորվաթիայում
03.06.2026 | 12:10
Ալեքսան Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվեց // Ռուբիոն ՀՀ-ի հետ հարաբերություններից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
03.06.2026 | 12:04
Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի
03.06.2026 | 12:02
Իրանը հարվածել է Քուվեյթին ու Բահրեյնին․ ԱՄՆ-ն, իր հերթին, թիրախավորել է իրանական Քեշմ կղզին
Բոլորը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպական կողմի անդամներին՝ հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի գլխավորությամբ:

Վարչապետը ողջունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի անցկացումը Երևանում և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: «Դա մեզ համար կարևոր իրադարձություն է: Համաձայնագիրը վերահաստատում է թե՛ մեր հանձնառությունը՝ շարունակել երկրում ընթացող լայնածավալ բարեփոխումները, թե՛ ԵՄ հանձնառությունը՝ աջակցել մեզ այդ գործընթացում», -ասել է Կարեն Կարապետյանը։ Վարչապետը տեղեկացրել է, որ համաձայնագրի իրականացման նպատակով կառավարությունում ընթացքի մեջ են համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման աշխատանքները: Կարեն Կարապետյանը կարևորել է բրյուսելյան գագաթնաժողովի շրջանակում Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև Հայաստանի անդամակցումը հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն 2020» և ՓՄՁ աջակցության «COSME» ծրագրերին, «Ստեղծագործ Եվրոպա»-ին միանալու և «Գործընկերության առաջնայնությունների» շուրջ բանակցությունները հաջող ավարտին հասցնելը:
Ընդգծելով, որ համաձայնագրի վավերացումը լրացուցիչ ազդակ կլինի եվրոպական ընկերությունների համար՝ կառավարության ղեկավարը ներկայացրել է առկա հնարավորությունները: Վարչապետը նշել է, որ հաշվի առնելով գործող արտոնյալ ռեժիմները՝ Հայաստանը պետք է դիտարկել որպես հարթակ, որի միջոցով հնարավոր է մուտք գործել Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության, ԱՄՆ և Իրանի շուկաներ: 

Վարչապետը պատասխանել է նաև եվրոպացի պատգամավորների մի շարք հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են համաձայնագրով նախատեսված քայլերի իրականացմանը, տարբեր ոլորտներում նախաձեռնված բարեփոխումներին, տնտեսության զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքներին և այլ խնդիրների: