Պատերազմում Բաքվի թաքցրած կորուստները․ ինչպե՞ս գնահատել Ղարաբաղում Ադրբեջանի կորուստները․ BBC

Լուրեր

04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
Բոլորը

BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակում է արել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում Ադրբեջանի կորուստների մասին, որոնք երկրի պաշտոնական իշխանությունները թաքցնում են հասարակությունից։

 

Մինգեչաուրը Ադրբեջանի՝ մեծությամբ 4-րդ քաղաքն է, որտեղ 100․000-ից ավելի մարդ է բնակվում։ BBC-ի թղթակիցները եղել են տեղի գերեզմանատանն ու որոշ դիտարկումներ արել։

Լրատվամիջոցն ադրբեջանական Մինգեչաուր քաղաքի գերեզմանոցում  Ղարաբաղյան պատերազմում մահացած 26 զինծառայողի թարմ գերեզմանաթմփեր է հայտնաբերել։ Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը պաշտոնապես իր կորուստները չի բացահայտում, սակայն 100․000-անոց քաղաքի գերեզմանները հնարավորություն են տալիս պատկերացում կազմել Բաքվի կորուստների մասշտաբների մասին։

Հոկտեմբերի 21-ին էլ Մինգեչաուրի զինվորական գերեզմանատանը հուղարկավորել են 27-ամյա Էլման Ալիևին։ Նա կամավոր է գնացել ճակատ, ծառայել է որպես դիպուկահար։ Նրա գերեզմանը 26 թարմ շիրիմներից մեկն է։

Հրապարակման համաձայն՝ Մինգեչաուրի զինվորական գերեզմանատան շիրմաքարերի մահվան տարեթվերն արտացոլում են Ղարաբաղյան հակամարտության ամբողջ պատմությունը՝ 1990-ականների ռազմական գործողություններից մինչև 2016-ի Ապրիլյան պատերազմ։ 2020 թվականի պատերազմի առաջին գերեզմանն էլ հայտնվել է ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի օր անց։ Սեպտեմբերի վերջից այստեղ մի շարք նոր գերեզմաններ են հայտնվել, որոնց մեծ մասը, սակայն, մահվան ամսաթվեր չունի։

Երբ այս գերեզմանատանը հուղարկավորություններ են կատարվում, ոստիկանությունը շրջափակում է տարածքը՝թողնելով միայն հարազատներին ու մտերիմներին։

Պարբերականը գրում է, որ պաշտոնապես Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տալիս ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մասին։ Ռուսական Առաջին ալիքի հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ տվյալ պահին կորուստների մասին տեղեկությունները գաղտնի են, և որ այդ մասին հասարակությունը տեղեկացվելու է ռազմական գործողությունների ավարտից հետո։

Միևնույն ժամանակ, Հայաստանի Պաշտպանության նախարարությունը նշում է, որ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը 6․309 զինվոր է կորցրել։

Էմմա Չոբանյան