Վրաստանում ԼՂ հակամարտության՝ ապատեղեկություններով լուսաբանում, լրատվամիջոցների բևեռացում. NDI-ի հաշվետվությունը

Լուրեր

12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 14:44
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել ամերիկացի երկու գիտնականներ
Բոլորը

Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կատարած հետազոտության համաձայն՝ Վրաստանի մեդիա միջավայրը տարածաշրջանում ամենաազատն ու բազմազանն է, թեև բևեռացված է, ինչը կարող է ազդեցություն գործել տեղեկացված ընտրական որոշում կայացնելու վրա: Այս մասին հաղորդում է aliq.ge-ն։

NDI-ի՝ 2019 թվականի դեկտեմբերի հանրային կարծիքի հարցման արդյունքների համաձայն, հարցվածների 69 տոկոսը հայտարարել է, որ նորություններին հիմնականում հեռուստատեսության միջոցով են ծանոթանում, թեև նույն հարցման համաձայն, միայն 32 տոկոսն է գտել, որ վրացական հեռուստաընկերությունները կողմնակալ կերպով են լուսաբանում իրադարձությունները:

NDI-ն անդրադարձել է ապատեղեկությունների տարածմանը, հիմնական ուղղություններ նշել է կորոնավիրուսն ու ադրբեջանա-հայկական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում: Ըստ հետազոտական կենտրոնի՝ «Հայկական, ադրբեջանական և ռուսական տեղեկատվական աղբյուրները Ղարաբաղի հակամարտության ուղղությամբ Վրաստանի գործողությունների և վերաբերմունքի, էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում զարգացող իրադարձությունների և տարածաշրջանային իրավիճակի մասին կեղծ տեղեկություններ են տարածում: Ներգրավված կողմերը նշում են, որ լարվածության աճող տենդենց նկատվում է ինչպես առցանց, այնպես էլ իրական կյանքում»:

Միջանկյալ հաշվետվության մեջ նշվում է, որ գոյություն ունի հակաթուրքական  ալիք, ինչը զարգացել է «Հայրենասերների դաշինք» կուսակցության կողմից արված հայտարարությունների հիման վրա:

Ընտրությունների ժամանակ կուսակցությունների համար ավանդական լրատվամիջոցները, հատկապես՝ հեռուստատեսությունը, հանդիսանում են գովազդի հիմնական աղբյուր: Թեև լրագրողների համար խիստ կարևոր է կանոնավոր ու անաչառ տեղեկություն տեղ հասցնելը, վերջերս, սակայն, չափազանց վրդովեցնող են լրագրողի գործունեությանը միջամտելու դեպքերը, օրինակ.

  • բողոքի ցույցը, որի պատճառով Պանկիսիում ռադիոկայանը ստիպված եղավ ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը,
  • Բոլնիսիում լրագրողի կյանքին սպառնալը,
  • Մառնեուլիում երկու բախումները, որոնց ժամանակ լրագրողները և նկարահանող խմբերը վիրավորվել էին։