Մոտ ժամանակում ԼՂ-ում խաղաղապահների տեղակայումն անիրատեսական է․ ռուս փորձագետ

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

Մոտ ժամանակում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումն անիրատեսական սցենար է, հնարավոր են միայն դիտորդների տեղակայման շուրջ քննարկումները, որի համար էլ անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը, կարծում է ռուսաստանցի փորձագետ Վադիմ Մուխանովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Փորձագետը նշում է, որ հարցը չափազանց բարդ է, քանի որ Ադրբեջանը նախկինում դրական չի պատասխանել դիտորդների ու խաղաղապահների վերաբերյալ հարցերին, չնայած այս հարցը բավական երկար ժամանակ է՝ բարձրացվել է։ Բայց նախկինում էլ հակամարտող կողմերը դիտորդների, առավել ևս՝ խաղաղապահների հարցով համաձայնության չեն եկել։

«Ինչպես տեսնում եք՝ ղարաբաղյան հակամարտության հերթական փուլն արդեն 30 տարի է տևում։ Այս ամբողջ ընթացքում երբեք չի իրականացվել ո՛չ դիտորդների, ո՛չ առավել ևս խաղաղապահների հարցը։ Համաձայնեք, որ այս աննախադեպ սրման փուլում, որին մենք ականատես ենք լինում, խոսել այն մասին, թե կողմերն այս հարցում անսպասելի առաջընթաց կունենան, կարծում եմ՝ անիրատեսական է»,- ասել է Մուխանովը։

Ըստ նրա՝ խաղաղապահների հարցը որակապես ավելի լուրջ է, մոտ ապագայում կարող է բարձրացվել միայն Լեռնային Ղարաբաղում դիտորդների հարցը։

Փորձագետը հավելել է, որ Ղարաբաղում դիտորդների տեղակայման հարցը չի կարող լուծվել օրակարգային մյուս հարցերից անկախ, իսկ այս առումով բազմաթիվ խնդիրներ կան, քանզի առանցքային հարցերի շուրջ կողմերը պատրաստ չեն ոչ մի փոխզիջման և պատրաստ չեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Մուխանովի կարծիքով՝ դիտորդների հարցն առաջնային չէ ո՛չ Հայաստանի, և ո՛չ էլ Ադրբեջանի համար, կողմերն այս հարցով պարզապես փակում են մյուս առանցքային թեմաները։

Տաթև Ֆռանգյան