Ո՞րն է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու առաջին քայլը․ Washington Post

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Washington Post-ի վերլուծաբան Դեյվիդ Իգնատիուսը գրում է, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը կարծես թե նույնքան ամուր ու անտեղաշարժելի են, ինչպես լեռները, որոնք շրջապատում են այդ տարածքը։ Իգնատիուսը ԼՂ բնակիչների մասին նման կարծիք է կազմել չորս տարի առաջ Արցախ այցելությունից հետո։

«Մենք ենք մեր սարերը», գրված է ԼՂ մայրաքաղաքի օդանավակայան տանող ճանապարհին տեղադրված հսկայական քարե արձանի վրա, հիշում է լրագրողը։

«Ադրբեջանի կողմից թուրքական ու իսրայելական ԱԹՍ-ների կիրառումը խախտել է ԼՂ հակամարտության հավասարակշռությունը՝ ստիպելով ամուր ու մարտերում կոփված հայերին անցնել պաշտպանության»,- գրում է սյունակագիրը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, որը պետք է ուրբաթ հանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, պարզ առաջարկ անում․ «Ղարաբաղում  բանակցությունների ու կայունության իրական ճանապարհը կարող է սկսվել անկլավի վրա ոչ թռիչքային գոտու ստեղծմամբ։ Պոմպեոյի առջև լուրջ խնդիր կա դրված։ Այս ամիս Ռուսաստանն ու Ֆրանսիան հրադադարի մասին երկու պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն երկուսն էլ ձախողվել են։ Անհրաժեշտ է ծրագիր, որն անմիջապես կներառի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ղարաբաղյան հակամարտությունում և հարթակ կստեղծի ինքնավարության ու փախստականների հիմնական խնդիրների լուծման համար»։

Ըստ վերլուծաբանի՝ պատերազմի սկզբում Ադրբեջանը դիմադրում էր ցանկացած հաշտության, սակայն երբ երեքշաբթի գրոհող ադրբեջանական ուժերը Ղարաբաղի հարավ-արևմուտքում հետ շպրտվեցին հայկական ուժերի կողմից, սա կարող է Երևանին Բաքվի վրա ազդելու ավելի մեծ լծակներ տալ։

Տաթև Ֆռանգյան