Կառավարությունում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Լուրեր

07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Գարեգին Բ կաթողիկոսի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Արարատյան դաշտում ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրային ռեսուրսների պահպանության նկատմամբ ուսումնասիրությունների արդյունքներն ու ստորերկրյա ջրային ռեսուրսների վերականգման ուղղված միջոցառումները: 

Զեկուցվել է, որ Արարատի և Արմավիրի մարզերի ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ ուսումնասիրություն է իրականացվել 239 ձկնաբուծական տնտեսությունների 584 խորքային հորերի նկատմամբ: Նշված ձկնաբուծական տնտեսություններից գործում է 124-ը, 160 ձկնաբուծական տնտեսություն ունի ջրօգտագործման թույլտվություն (ՋԹ-ով սահմանված ջրաքանակը 24207 լ/վ): Այս տարվա ընթացքում 584 խորքային հորից փաստացի գումարային ջրաելքը կազմել է մոտ 23973 լ/վ և այն նվազեցվել է` հասցվելով մոտ 22499 լ/վ ջրաքանակի, որը 15 չգործող ձկնաբուծական տնտեսությունների 18 խորքային հորերը փականային ռեժիմի բերելու և 3 խորքային հոր կոնսերվացնելու արդյունք է: Նշվել է, որ ձկնաբուծական նպատակով օգտագործվող փաստացի ջրաքանակը շուրջ 21607 լ/վ է, ինչը տարեկան կազմում է մոտ 681.4 մլն մ3 ջրաքանակ: 582 խորքային հորից կատարվել է 230 ինքնաշատրվանող խորքային հորի վրա տեղադրված փականների կնքում և հաշվառում, նախկինում կնքված 115 խորքային հորեր ևս մեկ անգամ հաշվառվել են: 

2017 թվականի հունվարի 1-ից առ այսօր խորքային հորերի փականային ռեժիմի բերելու, լուծարման և կոնսերվացման արդյունքում խնայվել է շուրջ 140 մլն մ3 ջրաքանակ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ oրենքի նախագծին, որով առաջարկվում է ըստ գույքագրման արդյունքների՝ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակները գերազանցող փաստացի արդյունահանված ջրի ծավալի համար 2018թ. հունվարի 1-ից կիրառել սահմանված դրույքաչափի (1մ3 համար 0.5 ՀՀ դրամ) եռապատիկը, իսկ ապօրինի ջրօգտագործման նկատմամբ` տասնապատիկը: Առաջարկի իրագործման դեպքում պետական բյուջե կվճարվի հավելյալ՝ ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակները գերազանցող փաստացի արդյունահանված ջրի ծավալի դեպքում՝ 110 մլն դրամ և ապօրինի ջրօգտագործման դեպքում՝ 66 մլն դրամ: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է նախագիծը դնել շրջանառության մեջ: 
Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել շարունակել Արարատյան դաշտավայրում բնապահպանական իրավիճակի բարելավմանը և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված քայլերը, մասնավորապես, խորքային հորերի կոնսերվացման ու փականների տեղադրման գործընթացը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է պետական բյուջեից հատկացնել անհրաժեշտ միջոցներ՝ ջրաչափիչ սարքեր տեղադրելու նպատակով: «Մենք չենք ցանկանում խեղդել բիզնեսին, սակայն անհրաժեշտ է վերջինիս առավելագույնս մոտիվացնել, որպեսզի ջուրն արդյունավետ օգտագործի»,- ընդգծել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է բոլոր խնդիրներին տալ հնարավորինս պարզ լուծումներ:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև «Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը: