Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը

Լուրեր

08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին 70 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Վանիկ Մկրտչյանը:

Վանիկ Մկրտչյանը ծնվել է 1950 թ. Արթիկում: 1969-1972 թթ. սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1973-1978 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում` ստանալով երաժշտական թատրոնի դերասանի որակավորում։ 1978 թվականից Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան էր, զուգահեռ 2008 թվականից աշխատել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում,  համագործակցել «Էդգար Էլբակյան» թատրոնի հետ։ Վանիկ Մկրտչյանի բեմական գործունեության տասնյակ տարիները հարուստ են եղել հետաքրքիր ձեռքբերումներով: Մարմնավորել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Անրի Սովաժ (‹‹Թուլակամը››), Ժուան Գանգոռու (‹‹Այս կինն իմն է››), Պարոն Օրգոն (‹‹Խաղ սիրո և պատահականության››), Մարքիզ (‹‹Հյուրանոցի տիրուհին››), Բանաստեղծ (‹‹Մեծապատիվ մուրացկաններ››), Ռոբերտ (‹‹Արևը Ձեզ հետ››), Արշակ և Պապիկ (‹‹Շողոքորթը››), Անդրե (‹‹Հանգուցյալը շրջում է քաղաքում››), Քամիյ Շանտպիզ (‹‹Կասկածը կնոջ սրտում››): Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում, Իրանում, Լիբանանում, Բելգիայում: Վանիկ Մկրտչյանը «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է Արա Երնջակյանի «Ժամկետը 7 օր», Վիգեն Չալդրանյանի «Մարտիրոսի ուխտագնացությունը», Էդգար Բաղդասարյանի «Մարիամ» և այլ ֆիլմերում։ Նկարահանվել է նաև տարբեր հեռուստասերիալներում։ 2010 թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Տարվա լավագույն դերասան»: Նույն թվականին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալներով, Երևանի քաղաքապետի պատվոգրով: 2011 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի արտիստի ընտանիքի անդամներին և գործընկերներին: Վանիկ Մկրտչյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մտերիմների, գործընկերների, արվեստասերների սրտերում: