ԼՂ հակամարտության սրացումից հետո Ադրբեջանում ինտերնետ կապի սահմանափակումը կյանքեր է վտանգում․ Аccess now

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ինտենսիվ մարտերի մեկնարկին զուգընթաց՝ Ադրբեջանի կառավարությունը հայտարարեց, որ սահմանափակվում է ինտերնետ կապի հասանելիությունը։

Անձանց թվային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Аccess now կազմակերպությունը նշում է, որ դեռևս ինտերնետի սահմանափակումների մասին հայտարարելուց մեկ օր առաջ Ադրբեջանում օգտատերերը սկսեցին հայտնել համացանցի արագության նվազման մասին։

Նշվում է, որ դա բարդացնում էր բովանդակության հասանելիությունն ու դրանով կիսվելու հնարավորությունը, ինչը կարևոր է մարդու իրավունքների ու մարդասիրական խնդիրների փաստագրման տեսանկյունից։ Սա նաև հնարավորություն չի տալիս լրագրողներին հրատապ լուրեր հրապարակել, միաժամանակ, անհասանելի են դարձել որոշ պաշտոնական կայքեր։ Տեղեկացվում է, որ մարդիկ զրկվել են սոցկայքերին հասանելիությունից։

Аccess now-ի հրապարակման համաձայն՝ ինտերնետի անջատումը սահմանափակում է կենսական տեղեկատվության հասանելիությունը, թույլ չի տալիս մարդկանց շփվել մտերիմների հետ, սահմանափակում է արտակարգ ծառայությունների աշխատանքի արդյունավետությունը և ճնշում մարդու իրավունքների խախտումների մասին հաղորդագրությունները։

«Նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ, որն իշխանության եկավ 2003 թվականին՝ իր հորից հետո, Ադրբեջանի իշխանությունները տեղեկատվության ազատ հոսքը ճնշելու և քննադատական ​​ձայները լռեցնելու երկար պատմություն ունեն։ Միայն անցած շաբաթ ոստիկանությունը ձերբակալել է մի քանի տասնյակ ցուցարարների, որոնք բողոքում էին ընդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալության դեմ»,- ասվում է հոդվածում։

Ըստ հրապարակման՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ գոյություն ունի ինտերնետի անջատումների և պատերազմի ու բախումների ընթացքում մարդկանց հանդեպ անխտիր բռնության միջև կապ:

«Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ բանակցային գործընթացում ներառել ինտերնետային անջատումների, տեղեկատվության մատչելիությունն ու խոսքի ազատությունը ճնշելու անթույլատրելիությունը՝ ինչպես ներկայիս հակամարտության ընթացքում, այնպես էլ  դրանից հետո»,- ասվում է կազմակերպության կայքի հրապարակման մեջ:

Տաթև Ֆռանգյան