Հրապարակվել է Սամվել Շահրամանյանի հրամանագիրը՝ Արցախը լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին

Լուրեր

16.12.2025 | 15:45
Աբովյանի եկեղեցու հետնամասում զենք-զինամթերք է հայտնաբերվել
16.12.2025 | 15:36
Ճամբարակի համայնքապետին պատկանող ինքնակամ շինությունը պետք է քանդվի․ Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել
16.12.2025 | 15:22
Եվրոպայի առաջնորդները խոստանում են բազմազգ ուժեր ստեղծել Ուկրաինայի համար
16.12.2025 | 15:10
ՀՀ ՊՆ-ն ԵՄ-ից 20 մլն եվրո կստանա // Թրամփը BBC-ից 5 մլրդ դոլար է պահանջում․ ԼՈՒՐԵՐ
16.12.2025 | 15:06
Դատավորներին 40 հզր դոլար՝ բարենպաստ դատական ակտի համար․ փաստաբան Արմեն Օհանյանի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան
16.12.2025 | 14:54
Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան, ԱՄՆ-ն ու Եվրոպան Բեռլինում համաձայնության են եկել անվտանգության երաշխիքների շուրջ
16.12.2025 | 14:46
Ակադեմիական քաղաքի զարգացման նոր հայեցակարգ կընդունվի, 2 տարի առաջ ընդունվածն ուժը կորցրած կճանաչվի
16.12.2025 | 14:35
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Ճամբարակում մասնակցել է «Վորքաութ» մարզահրապարակի բացմանը 
16.12.2025 | 14:24
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր
16.12.2025 | 14:23
Հայաստանում ընտրել են տարվա լավագույն ֆուտզալիստին
16.12.2025 | 14:15
1055 անձ հոսպիտալացվել է․ ինչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 14:07
Քննարկում չկա. Ռուբինյանը` նոր երկաթգիծը ՌԴ-ի կողմից շահագործելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 14:02
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
16.12.2025 | 13:58
ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
16.12.2025 | 13:52
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն
Բոլորը

Փաստաբան Ռոմեն Երիցյանը Facebook-ի իր էջում հրապարակել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունն ու դրա կառուցվածքային միավորները լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին։

«Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետության Նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 26-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին» ՆՀ-657-Ն հրամանագիրն ընդունվել է՝ ելնելով բացառապես 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո Արցախի Հանրապետությունում ստեղծված ծանր ու բարդ ռազմաքաղաքական իրավիճակում Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու անհրաժեշտությունից, կենսական շահերն ապահովելու հրատապ անհրաժեշտությունից, հիմքում ունենալով Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց հիմնարար իրավունքների և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը՝ որոշում եմ.

1. Անվավեր ճանաչել Արցախի Հանրապետության Նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 26-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին» ՆՀ-657-Ն հրամանագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,- ասված է Սամվել Շահրամանյանի հրամանագրում, որը ստորագրվել է 2023 թվականի հոկտեմբերի 19-ին։

Հրամանագրին կից Ռոման Երիցյանը նաև գրել է․ «Վստահ եմ՝ շատերդ գիտեք կամ հասկանում եք Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից հայկական երկրորդ պետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագիր կայացնելու դրդապատճառները։ Ոմանք նաև պատկերացնում են, որ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ պետության ղեկավարը, հրամանագրով պետություն լուծարելու լիազորություն չունի։

Այնուամենայնիվ, հանրության տարբեր շրջանակներ, հաշվի չառնելով անգամ այն, որ, այսպես կոչված, Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը, որպես իրավական ակտ, անգամ ուժի մեջ չի մտել, տարբեր եղանակներով շահարկել են այն, Սամվել Շահրամանյանին անվանել Արցախը լուծարող նախագահ և այլն։

Ավելին՝ հենվելով հրամանագրի բովանդակության վրա՝ ՀՀ-ում տարբեր անձանց, այդ թվում՝ արցախյան համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին, առաջադրվել են քրեական մեղադրանքներ՝ պատճառաբանելով, որ Արցախի պետությունն ու համայնքները լուծարված են, իսկ պաշտոնատար անձանց լիազորություններն էլ դադարեցված, հետևաբար, նրանց կողմից այս կամ այն լիազորությունն իրականացնելը քրեորեն պատժելի է։

Ինչ-որ հրամանագրով Արցախի Հանրապետությունը լուծարված լինելու հարցին լուրջ վերաբերողների համար և հետագա շահարկումներից խուսափելու նպատակով Երևան տեղափոխվելուց հետո Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը կայացրել է ստորև հրապարկված մեկ այլ հրամանագիր, որով նույն հարթակում անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։

Այս մասին Սամվել Շահրամանյանը պաշտոնական նամակով տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության իշխանությանը:

Չնայած ո’չ այս և ո’չ էլ Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագրերը որևէ իրավական ուժ չունեն, երկուստեք հակասում են թե՛ Արցախի մայր օրենքին, թե՛ հրամանագրից բարձր իրավաբանական ուժ ունեցող այլ իրավական ակտերի դրույթներին, ուժի մեջ չեն մտել և հետևաբար որևէ հետևանք անգամ առաջացնել չեն կարող, այնուամենայնիվ, հրապարակում եմ ԱՀ նախագահի 659-Ն հրամանագիրը՝ բոլորին խնդրելով Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել։

Հիշեցնում եմ նաև, որ Ադրբեջանը մոտ 30 տարի Շուշիի, Աղդամի և այլ համայնքների ղեկավարներ է ունեցել, ուստի տարածքային կորստով Արցախի էջը փակված մի’ համարեք։ Մենք մերը հետ ենք ստանալու»:

Նշենք, որ մայիսի 12-ին Factor TV-ն ներկա է գտնվել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին վերաբերող դատական նիստին, որի ընթացքում Ռոման Երիցյանը Սամվել Շահրամանյանի երկրորդ հրամանագիրը տրամադրել է դատարանին՝ նշելով, որ ինքը լիազորված է նախագահ Սամվել Շահրամանյանի անունից հանդես գալ։