Դատախազությունն արձագանքել է. «Օդից փող»–ի գործը վարույթում է. «Փաստ»

Լուրեր

16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հ2» հեռուստաալիքով հեռարձակվող «Օդից փող» հեռուստախաղի վերաբերյալ բողոքներին մեր նախորդ համարներից մեկում արդեն անդրադարձել էինք: Բողոքները հիմք էին հանդիսացել, որ ՄԻՊ աշխատակազմը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ ներկայացնի: Նշված հեռուստախաղի ընթացքում հաղորդավարը հնչեցնում է հարցեր, որոնց պատասխանելու համար հեռուստադիտողները կարող են զանգահարել էկրանին հայտնվող հեռախոսահամարով: Զանգի մեկ րոպեն արժե 540 դրամ: Գումարը սկսվում է հաշվվել այն պահից, երբ կատարվել է զանգը: Հաղորդավարին միանալ կարող է միայն պատահականության սկզբունքով ընտրված քաղաքացին:

«Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ–ն ևս բողոքներ է ստացել, որից հետո դիմել են նախ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով, հետո քաղաքացիներին խորհուրդ տվել դիմել իրավապահ մարմիններին:

«Հեռուստատեսությամբ հեռարձակվող նյութերը պետք է վերահսկվեն, որովհետև նախևառաջ հեռուստատեսությունը քարոզչամիջոց է: Այն մատչելի է յուրաքանչյուր քաղաքացու համար: Հաղորդումները չպետք է պարունակեն խաբկանք, սուտ և պրովոկացիոն նյութեր:

Դիմել եմ հանձնաժողով ու ասել, որ նշված հաղորդումը ակնհայտ խարդախություն է ենթադրում: Մարդկանց մոլորության մեջ են գցում: Անկախ իմ ներկայացրած փաստերից, ասացին, թե ամեն ինչ օրենքի սահմաններում է: Մինչդեռ պարզունակ հարցերով մարդկանց մոլորության մեջ են գցում, ու մարդիկ զանգում են՝ հուսալով, թե կարող են միանալ հաղորդավարին: Բայց իրենք չեն վերցնում: Հազարից մեկին կարող է պատասխանեն ու 10 հազար դրամն իբրև թե մրցանակ ողորմություն տան: Սա կոչվում է խաբեություն, սա քրեորեն պատժելի արարք է»,– ասաց ՀԿ նախագահ Արմեն Եփրեմյանը:

Վերջինս շեշտեց, որ ի թիվս բազմաթիվ բողոքների, իրենց Ստեփանավանից մի կին է դիմել. «Նա ասաց, որ երբ ծառայության մեջ գտնվող տղային է զանգել, խոսելաժամանակի 3000 դրամի շեմը գերազանցելուց հետո Ucom–ն անջատել է հեռախոսը: Այսինքն՝ այլևս հնարավոր չէր լինում զանգեր կատարել: Պատկերն այլ է եղել «Օդից փող» հաղորդմանը զանգահարելու ժամանակ: Կուտակվել են տասնյակ հազարավոր դրամներ, բայց հեռախոսը չի անջատվել: Այսինքն՝ այստեղ հաղորդաշարի և երեք օպերատորների միջև հանցավոր համաձայնություն կա՝ միասին փող են աշխատում»,–նշեց նա՝ հավելելով, որ հարցով ոստիկանություն են դիմել, բայց հայցը չի ընդունվել:

«Ասում են օրենքի սահմաններում է: Տարբեր կառույցների եմ դիմել, բայց գործը քննության չի վերցվել: Հետո դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազին, որովհետև այլ ճանապարհ այլևս չկար: ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալից դեկտեմբերի 14–ին պատասխան գրություն ստացա: Ըստ գրության՝ նա իմ դիմումն ուղարկել է Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ Դ. Վեքիլյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենքի 180–181–րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար: Այսինքն՝ գործը վարույթ է ընդունվել»,– հայտնեց մեր զրուցակիցը:

Արմեն Եփրեմյանի խոսքով, կան բաներ, որոնք հստակ ուսումնասիրության կարիք ունեն: Պետք է նաև վերծանել, տեսնել, թե մեկ տարվա կտրվածքով բնակչության հաշվին քանի միլիոն դոլար շահույթ են ստացել: Անգամ եթե օրենքը բացեր ունի, որից օգտվում են, այնուամենայնիվ, ծրագիրը պետք է փակվի»,–ընդգծեց Ա. Եփրեմյանը՝ հավելելով, որ Գլխավոր դատախազին ուղղված դիմումը խարդախության հիմքով է ներկայացվել:

«Այն ենթադրում է, որ քրեորեն պատժելի արարք կա, և հանցակազմի մասնակիցները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Օգտագործելով մարդկանց հավատը՝ թալանում են: Ցանկացած խաբեություն այսպես է դրսևորվում»,– եզրափակեց ՀԿ նախագահը: