Ով և որքան է զինել հակառակորդին․ ռուսական և իսրայելական զենքը՝ Հայաստանի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 20:28
Անկարան հայտնում է, որ փորձում են պարզել՝ ով է տվել Իրանից Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրամանը
27.03.2026 | 20:13
Եզդիների թիվը նվազել է, ռուսներինը՝ աճել. ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ կապված պատկերը
27.03.2026 | 20:00
«Սադրանք է եղել, այդ տղայի համակրած ուժերը ասֆալտի մեջ կկատոկեին իրեն, կանցնեին վրայով․ դա ի՞նչ պահվածք էր»․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:49
Մակրոնի հրամանագրով Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանը
27.03.2026 | 19:36
«Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Վիվա» ծառայությունների դիմաց վճարումները
27.03.2026 | 19:31
Վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցը
27.03.2026 | 19:13
Նոր արգելանքներ՝ Վահե Հակոբյանի հոր ընկերության և փոխկապակցված անձանց գույքի վրա
27.03.2026 | 19:00
Վտանգավոր է․ իշխանությունը մեղադրեց օտարեկրյա գործակալ լինելու մեջ, բայց պատիժներ չկան, բացահայտեք գործակալներին․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:00
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության խորացման հարցեր. Պապիկյանի և Լըկորնյուի հանդիպումը
27.03.2026 | 18:52
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:49
Ավանեսյանը` վարչապետի թեկնածությանը հավակնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:41
Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ
27.03.2026 | 18:30
Հայաստան – Բելառուս խաղը կսպասարկեն մոլդովացի մրցավարներ
27.03.2026 | 18:21
Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները վնասել են 120 թանգարան և պատմական շենք
27.03.2026 | 18:16
Իրանում հրթիռակոծության հետևանքով հայ է մահացել
Բոլորը

Սմերչ, ՏՕՍ, անօդաչուներ․ Ադրբեջանի բանակի սպառազինության զգալի մասը ձեռք է բերվել վերջին մոտ 10 տարում։ Ադրբեջանին զենքի վաճառքի գործում մեծ բաժին ունեն հատկապես Ռուսաստանը և Իսրայելը։

Ռուսական զինատեսակներն Ադրբեջանին տրվել են հատկապես տասնամյակի առաջին կեսին։ Ցանկում եղել են Սմերչը, Ս-300 հակաօդային համալիրները, Տ-90 տանկեր, հրետանային միջոցներ և այլ սպառազինություն։ Այս ամենի համար Ադրբեջանը ծախսել է միլիարդավոր դոլարներ։

Իր ելույթներից մեկում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանից գնել են 5 մլրդ դոլարի սպառազինություն։ Գործարքների մեծ մասի վերաբերյալ տվյալները ոչ լիարժեք են, սակայն ռուսական «Զենքի համաշխարհային առևտրի ուսումնասիրության կենտրոնը» ներկայացնում է որոշ զինատեսակների գներ։

Կենտրոնի գնահատմամբ՝ Ադրբեջանը ռուսական տանկերի վրա ծախսել է մոտ 400 միլիոն դոլար, ՀՄՄ-ների վրա՝ 250 միլիոն, զրահափոխադրիչների՝ 160 միլիոն, Սմերչ համակարգերի՝ մոտ 500 միլիոն դոլար, ՏՕՍ-երի համար՝ 400 միլիոն և այդպես շարունակ։

Ստոքհոլմի խաղաղության հետազոտություննների միջազգային ինստիտուտի տվյալներով՝ այս ցուցանիշներով 2013-2017 թվականներին Ռուսաստանը առաջատար զենք վաճառող էր մեր հակառակորդ երկրի համար։ Ադրբեջանի սպառազինության ներկրումների 65 տոկոսը բաժին էր ընկնում Ռուսաստանին, 29 տոկոսը՝ Իսրայելին, և ընդամենը 2․5 տոկոսը՝ Թուրքիային։

Նույն ինստիտուտն արդեն 2015-2019 թվականների համար տալիս է բոլորովին այլ ցուցանիշ, ըստ որի՝ Ադրբեջանի ռազմական ներկրումների 60 տոկոսն արդեն բաժին է ընկնում Իսրայելին, 30 տոկոսը՝ Ռուսաստանին, 3․2 տոկոսը՝ Թուրքիային։

Տասնամյակի երկրորդ կեսին Իսրայելի այս թռիչքային ակտիվացումը պայմանավորված է անօդաչուների վաճառքի գործարքներով։ Եթե հավատանք վերը նշված ռուսական կենտրոնի տվյալներին, ապա Ադրբեջանը շուրջ 10 տեսակի իսրայելական անօդաչուներ է գնել, ընդհանուր առմամբ՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի։

Ի դեպ՝ Իսրայելի մասին Ալիևը ևս  հայտարարել է, թե իրենք այնտեղից գնել են 5 մլրդ դոլարի սպառազինություն։ Սա, թերևս, նույնպես ոչ ճշգրիտ թիվ է, սակայն այստեղ նրբություն կա։ ԱՄՆ ֆինանսական հետախուզության գաղտնի փաստաթղթերի արտահոսքից հետո, բոլորովին վերջերս, հետաքննող լրագրողների միջազգային ցանցը կասկածելի գործարքների ամբողջ բույլեր բացահայտեց։

Պարզվեց, որ իսրայելական ընկերությունները, որոնք զենք են վաճառում Ադրբեջանին, ամենայն հավանականությամբ, «ատկատներ» են վճարում դրա համար։ Ասել է թե՝ Իսրայելից Ադրբեջան ուղղվող զինատեսակների վրա դրվում են հատուկ բարձր գներ, որպեսզի ուռճացված մասերն ապօրինի ճանապարհներով բաշխվեն իշխանավորների և արտադրողների միջև։

Կարևորը, սակայն, այն է, որ հայկական բանակը, հոկտեմբերի 14-ի դրությամբ, այդ սպառազինությունից ոչնչացրել է շուրջ 540 տանկ ու զրահատեխնիկա, 170-ից ավելի անօդաչու թռչող սարք, 35 ինքնաթիռ և ուղղաթիռ ու բազմաթիվ այլ զինատեսակներ։

Վարչապետի այսօրվա ուղերձի հնչեցրած թվերի համաձայն՝ միայն զինտեխնիկայի գծով Ադրբեջանի կորուստները մեկ միլիարդ դոլարից ավելի են։

Գարիկ Հարությունյան