Հոկտեմբերի 11-ին բոլոր եկեղեցիներում Կաթողիկոսի տնօրինությամբ կկատարվի աղոթք` խաղաղության հայցով
Հասարակություն
10.10.2020 | 14:02Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի Սուրբ Պատարագի ընթացքում կկատարվի մասնավոր աղոթք` խաղաղության հայցով՝ ի զորակցություն մեր հայրենի երկրի ու ժողովրդի և հայոց բանակի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից: