Հակատանկիստ կանանց խոցումից նույնիսկ մեկ ճանճ չի վրիպում․ Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ծանոթացել եմ կնոջ հետ, որը վեց ամսական երեխային թողել է մոր խնամքին ու պատերազմ եկել. այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը, շեշտելով, որ մարտի դաշտում կան հիանալի կանայք: Նա նաև պատմեց, որ ծանոթացել է 5 հակատանկիստ կանանց հետ, որոնք գերպրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներ են:
« Նրանք շահագործում են մեր ԶՈՒ-ի ամենալավ հակատանկային միջոցներից մեկը։ Կարելի է ասել, որ նույնիսկ գետնի վրա շարժվող մեկ ճանճ չի վրիպում նրանց հակատանկային միջոցների խոցումից»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: