ԵՏՀ Կոլեգիայի նախագահը՝ ԵՏՄ տարածքում ուղևորափոխադրումը վերականգնելու մասին

Լուրեր

09.10.2026 | 15:20
Պուտինին ծննդյան օրվա առթիվ հրապարակային շնորհավորել են առնվազն 15 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
Բոլորը

Այսօրվա նիստին մենք քննարկել ենք օրակարգի բոլոր 15 հարցերը, այսինքն՝ որևէ հարց չի չեղարկվել։ Սա խոսում է Կոլեգիայի, Խորհրդի լուրջ կազմակերպչական աշխատանքի մասին։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնեց ԵՏՀ Կոլեգիայի նախագահը։

Միխայիլ Մյասնիկովիչը խոսեց համավարակի շրջանում ԵՏՄ տարածքում ուղևորափոխադրումների վերականգնման մասին՝ շեշտելով, որ դա հիմնական օրակարգային հարցերից մեկն է եղել նիստի ընթացքում։

«Անխոս, այս թեման շատ կարևոր է։ Սա ոչ միայն սոցիալական հարց է, այլև գործարար շրջանակների ակտիվությանն է առնչվում։ Այդ ոլորտը լուրջ խնդիրների է բախվում։ Ռուսաստանի գլխավոր համաճարակաբանը համապարփակ զեկույց էր ներկայացրել երկրում համաճարակային իրավիճակի վերաբերյալ։ Ուրախ եմ ընդգծելու՝ փաստացի որևէ կասկած չկա այն տվյալների հավաստիության հարցում, որոնք ձևավորվում են ազգային մակարդակի վրա։ Եվ դա որոշակի վստահություն է ներշնչում առ այն, որ ուղևորափոխադրումների վերսկսման հարցերը մեր երկրներում զարգանալու են բավական ակտիվ»,- շեշտեց պաշտոնյան։

Մյասնիկովիչն անդրադարձավ նաև ԵՏՄ անդամ երկրների շրջանակում առևտրաշրջանառությանն առնչվող հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան